Հունիսի 28-ին, ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի տարածքում։
Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ինչպես նաև Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Այնուհետև օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երեք մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, գազածխապաշտպան ծառայության մեկ հատուկ ավտոմեքենա և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ, 4-րդ և 5-րդ հարկերում (մոտ 105 քմ տարածք)։
Կարդացեք նաև
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։10-ին, մարվել՝ 14։01-ին։ 3-րդ, 4-րդ և 5-րդ հարկերում այրվել են փրփրապլաստ և ապակե մանրաթել (յուրաքանչյուր հարկում՝ մոտ 35 քմ)։
ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ տեղում իրականացնում է հերթապահություն։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ընդհանուր թվով 36 փրկարար ծառայող և 11 տեխնիկա։
Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքները վերահսկել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ