«Կրուզեյրո» ֆուտբոլային ակումբի խաղացող Էնրիկեն գտնվելով մեքենայի ղեկի առջեւ՝ ազգային պարկերից մեկում գահավիժել է 200 մետր բարձրությունից, սակայն լուրջ վնասվածքներ չի ստացել: Մեքենայից նրան հանող 16 անձինք պատմել են, որ մեքենան մի քանի անգամ շրջվել է, իսկ ֆուտբոլիստը շոկի մեջ էր, չէր պատկերացնում, թե ինչ է կատարվել:
Բժշկական հետազոտությունը լուրջ վնասվածքներ չի հայտնաբերել, սակայն Էնրիկեն մի քանի օր դեռ կմնա հիվանդանոցում, թեեւ գիտակցությունը տեղն է եւ իրեն լավ է զգում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ