Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մինասյանը պատրաստեց «հեղափոխական բորշչ»

Հունիս 27,2020 22:26

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանը շաբաթ հրապարակեց իր՝ «Ստի վերջը» տեսաշարի վերջին թողարկումը։

Նա բացատրեց, թե նկարահանումների համար ինչո՞ւ է ընտրել խոհանոցը։

«Ես ընտրել եմ խոհանոցը, որ իրար հետ բացահայտենք էլիտաների իշխանության ներքին խոհանոցը, թե ո՞նց և ովքե՞ր են եփում այդ ճաշը, ո՞նց են փող աշխատում, ո՞նց են կիսել իրենց մեջ իշխանությունը։ Մենք իրար հետ անցել ենք այդ ճանապարհը՝ բացահայտելով իրենց իրական դեմքը։ Երկրորդ պատճառը, որովհետը խոհանոցը մի վայր է, որը ամենամոտն է իրականությանը։ Երբ դու մտնում ես խոհանոց, չակերտավոր անջատում ես «լայվը» (ուղիղ միացումը), որովհետև բացելով քո սառնարանը` դու տեսնում ես` քո սառնարանում արդյոք ավելացե՞լ են քո սիրած բաները, թե՞ պակասել են, ինչքա՞ն ես դու դրանց համար վճարում՝ ավելի շա՞տ, թե՞ ավելի քիչ։ Մոտենում ես քո օջախին և հասկանում ես, թե գազն ավելի էժա՞ն է, թե՞ ավելի թանկ է, կա՞ գազ, թե՞ ոչ։ Ջուրը ավելի թա՞նկ է, թե՞ ավելի էժան է։ Խոհանոցը իրականություն է»,- բացատրեց նա։

Այնուհետև Միքայել Մինասյանը պատրաստեց «հեղափոխական բորշչ»։

https://www.facebook.com/mikayel.minasyan.9/videos/2957965710925157/

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930