Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 27-ին ընդունել է «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Բաբաջանյանին և նախաձեռնության անդամներին:
Արթուր Թովմասյանը, ողջունելով հյուրերին, խոսել է Արցախի և Հայաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության մասին` նշելով, որ աշխատանքներ են տարվում դրանք ավելի բարձր հիմքերի վրա դնելու և մշտական հանձնաժողովների համատեղ գործունեությունը սերտացնելու ուղղությամբ:
Քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Բաբաջանյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ԱԺ նախագահին է ներկայացրել նորաստեղծ «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության նպատակները, ինչպես նաև համոզմունք հայտնել, որ խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները ի սպաս կդրվեն Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը:
Հանդիպան ընթացքում քննարկվել են Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը և խորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր:
Երկուստեք կարևորվել է համազգային օրակարգի շուրջ երկու հանրապետությունների փոխգործակցությունը:
Կարդացեք նաև
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԺ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ