Անցնող շաբաթվա ընթացքում միջազգային մամուլում անհավատալի տեղեկություն տարածվեց այն մասին, իբր Լիոնել Մեսսին ԶԼՄ-ներում Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին վարկաբեկիչ նյութերի հրապարակում է կազմակերպում:
Նկատվել է, որ Goal.com հեղինակավոր պորտալը թվիթերի իր օգտահաշվում ութ հրապարակում է արել Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչում Ռոնալդուի ձախողման մասին: Սակայն նույն օգտահաշվում ոչ մի հրապարակում չի եղել «Սեւիլիայի» հետ խաղում մրցակցի հետ Մեսսիի անպարկեշտ պահվածքի մասին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ