Հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը հայտարարել է, որ ինքը և նկարահանող խումբը հարձակման են ենթարկվել Սվերդլովսկի շրջանի կանանց մենաստանում: Այս մասին Սոբչակը գրառում է կատարել Տելեգրամի իր ալիքում:
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Սոբչակը նյութեր է հավաքել՝ մենաստանը երեխաներին ծեծելու վերաբերյալ հետաքննություն անցկացնելու համար: «Մեզ վրա հարձակում են գործել մենաստանում: Երկու մարդ ծեծի է ենթարկվել: Ինձ հրեցին այնպես, որ ընկա… ծեծեցին Երժենկովին (վավերագիր Սերգեյ Երժենկով)»,-գրել է նա:
Սոբչակի խոսքով՝ ոստիկանություն են կանչել, կադրերը, որոնց վրա պատկերված են եղել ծեծի տեսարանները, վերցրել են, տեսախցիկը՝ ևս: Հաղորդավարուհին նաև ասել է, որ ծեծի է ենթարկվել մենաստան նախկին սան Ֆիլիպը, որը խմբին պատմել է այն մասին, որ երեխա ժամանակ իրեն ծաղրել են մենաստանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ