2020թ․ մարտի 1-ից մայիսի 31-ն ընկած հատվածում բաց աղբյուրների ուսումնասիրումից Razm.info-ին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 15 կորուստ, որից 2-ը մարտական է, 13-ը՝ ոչ մարտական։
Մարտական կորուստներ
Մարտի 5-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը (ՊՍԾ) հայտնում էր՝ նույն օրը երեկոյան Տավուշի ուղղությամբ «հայկական գնդակից վիրավորվել», ապա հիվանդանոցում մահացել էր 1996թ․ ծնված զինծառայող Փաշազադե Օրխան Նազիմ օղլուն (Paşazadə Orxan Nazim oğlu):
Նույն ուղղությամբ կորստի մասին Ադրբեջանի ՊՍԾ-ն հայտնում էր նաև մարտի 7-ին։ Նշվում էր, որ Տավուշի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում հրազենային վիրավորում է ստացել, ապա հիվանդանոցում մահացել զինծառայող Ղարաև Էլթուն Էլման օղլուն (Qarayev Eltun Elman oğlu):
Կարդացեք նաև
ՊՍԾ-ն չէր հայտնել, թե ինչ հանգամանքներում է զինծառայողը դիրքում հրազենային վիրավորում ստացել: Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդեց, որ զինծառայողը «սպանվել է հայկական գնդակից»:
Ոչ մարտական կորուստներ
Ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքի տվյալներով՝ մարտի 3-ին՝ Բաքվի հոսպիտալում 3 օր անցկացնելուց հետո, մահացել էր Ադրբեջանի ՊՍԾ զինծառայող 2001թ. ծնված Քերիմով Վուսալ Վուգար օղլուն (Kərimov Vüsal Vüqar oğlu): Նրա մոտ ախտորոշվել էր մինինգիտ։
Մարտի 10-ին լյարդի ցեռոզից մահացել էր Ադրբեջանի զինված ուժերի փոխգնդապետ Անար Քյարիմովը (Anar Kərimov)։ Տեղեկությունը հաստատել էր Ադրբեջանի ՊՆ-ն։
Մարտի 28-ին մահացել էր Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող 30-ամյա Քամրան Ռաուֆ օղլու Լալաևը (Kamran Rauf oğlu Lalayev), որը մահվանից 6 օր առաջ Գյանջայի իր տանը բռնկված հրդեհից այրվածքներ էր ստացել։
Ապրիլի 6-ին Բաքվից հարավ-արևելք ընկած Ղարադաղի շրջանի Լոքբաթան բնակավայրի մոտակայքում ավտովթարում մահացել էին Ադրբեջանի ԶՈւ երկու զինծառայող՝ կապիտան Ալի Աբբասգուլուզադեն (Əli Abbasquluzade) և ավագ լեյտենանտ Ալիհուսեյն Վելիևը (Əlihuseyn Vəliyev):
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում