Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը՝ Գագիկ Ծառուկյանի ու նրա ընտանիքի` կորոնավիրուսով վարակվելու լուրերի մասին

Հունիս 27,2020 18:58

ԲՀԿ խմբակցության մի շարք պատգամավորներ վարակվել են կորոնավիրուսով:

Ինչպես հայտնի է, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հաստատել է, որ թեստի արդյունքը դրական է, հետո հայտնի դարձավ, որ վարակակիր են նաեւ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը եւ պատգամավոր Իվետա Տոնոյանը: Այսօր մեզ հետ զրույցում դրական թեստի արդյունքի մասին հայտնեց նաեւ Կարինե Պողոսյանը: Մեր տեղեկություններով, վարակը հաստատվել է նաեւ ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանի մոտ:

Սակայն լուրեր կան, որ ի թիվս ԲՀԿ-ական այս պատգամավորների, կորոնավիրուսով վարակվել են նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու իր ընտանիքի անդամները:

Սակայն Aravot.am-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը չհաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ինքը հանդիպումներ է ունենում Գագիկ Ծառուկյանի հետ ու եթե նման բան լիներ՝ կիմանար: Իսկ ինքը օրերս է թեստ հանձնել ու պատասխանը եղել է բացասական: Թեստի բացասական պատասխանի մասին կիսվել էր նաեւ ԲՀԿ պատգամավոր Շաքե Իսայանը:

Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ Ծառուկյանի հետ ակտիվ հանդիպումներից հետո իրեն առողջ ու լավ է զգում ու որեւէ նման տեղեկատվություն իրեն հայտնի չէ, որ ԲՀԿ առաջնորդը կարող է վարակակիր լինել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930