Լրահոս
Օրվա լրահոսը

Մի շարք մարզերում մարզպետներն իրազեկման արշավներ են անցկացրել

Հունիս 27,2020 18:15

Լոռու մարզպետարանից հայտնում են․

Հունիսի 27-ին վաղ առավոտից Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանի մասնակցությամբ շարունակվեց #կրիրորկրենք խորագրի ներքո անցկացվող դիմակների բաշխման ակցիան՝ Լոռու մարզի բնակչության շրջանում համավարակի վերաբերյալ հանրային իրազեկման, պաշտպանիչ դիմակների կրելը խրախուսելու և պարետատան կողմից սահմանված կանոններին հետևելու նպատակով: Արշավները կազմակերպվեցին Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ, Ալավերդի, Տաշիր համայնքերում, որոնց միացան նաև համայնքերի ղեկավարները, համայնքապետարանների աշխատակիցներ:

Դիմակները բաժանվեցին համայնքների մարդաշատ վայրերում, շենքերի բակերում, քաղաքային համայնքների փողոցներում, սննդի կետերում, խանութներում, ինչպես նաև բոլոր այն վայրերում, որտեղ տեղի են ունենում մարդկանց ամենաշատ կուտակումները:

Արշավների ընթացքում բնակիչների և անցորդների շրջանում իրականացվեցին բացատրական աշխատանքներ՝ դիմակների կրման կարևորության և ճիշտ ձևի վերաբերյալ: Շփումների ընթացքում պաշտոնյաներն իրենց երախտագիտությունը հայտնեցին դիմակները ճիշտ կրող քաղաքացիներին:

Ինչպես հայտնում է Շիրակի մարզպետարանի լրատվության բաժինը, Շիրակի մարզպետարանը, համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ, այսօր միացել է դիմակների բաժանման արշավին։ Գյումրի, Արթիկ, Աշոցք, Մարմաշեն, Անի, Ամասիա, Արփի, Սարապատ, Ախուրյան համայնքների ղեկավարները մարզային իշխանության և համայնքապետարանների ներկայացուցիչների հետ՝ մարզպետ Տիգրան Պետրոսյանի, մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանի, գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանի գլխավորությամբ, դիմակներ են բաժանել քաղաքացիներին, հորդորել պահպանել սահմանված կանոնները և պահպանել սոցիալական հեռավորություն, ընդգծելով, որ դիմակ կրելով հնարավոր է հաղթել կորոնավիրուսին, յուրաքանչյուրի կողմից դրված դիմակը փրկում է իր իսկ դիմացինին՝ ընկերոջը, ընտանիքի անդամին և այլոց:

Արշավն ուղղված է ի երախտագիտություն այն քաղաքացիների, որոնք պահպանում են պարետատան կողմից սահմանված կանոնները և դիմակը ճիշտ են դնում։

https://www.facebook.com/SHIRAKREGIONALADMINISTRATIONRA/posts/2628555587403643?__xts__[0]=68.ARAjl523geRzjR07xUilXj2IIHCUvVhxz8On4IC5hMgU0camGSpvlR1GNTd4P8gIis7cNYRJ2VsSW3W298GPbNfTAKZXJulnZNaBMiJkwirf7f9EAkNWMXGdKBNcY69vd9WtUeYSkR-AUhmAugW6vAKBHHsr2qYLRB1XlUfZh57PyA-q8pKvKUbl7CWmBFx_9zpyKkyqDajep_wR6acA30ZX4x9fZ2B-7ORmSqeNjYF1HpO6XW3LgywizvfdcqEFLDDCZKzuuJJM_zrW3xYzsfiQvHp7svj4O3DKpLNKvl_aJ8PDI7LSaVo5reEiIcJuvdA0NtvrETtYkwCkIHYduxDkO9H2&__tn__=-R

Գեղարքունիքի մարզպետարանից նույնպես հայտնում են․

Գեղարքունիքի մարզի բնակչության շրջանում նոր տեսակի կորոնավիրուսի վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացման, պաշտպանիչ դիմակների կրելը խրախուսելու և պարետատան կողմից սահմանված կանոններին հետևելու նպատակով այսօր կրկին Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ, Սևան քաղաքային և Լճաշեն, Սարուխան, Վարդենիկ, Ակունք, Ներքին Գետաշեն գյուղական խոշոր համայնքների ղեկավարների, մարզպետարանի և համայնքապետարանների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբերը իրականացրեցին քաղաքացիներին դիմակներ բաժանելու արշավներ: Իրազեկման արշավին այսօր միացել էին նաեւ իմ ընտանիքի անդամները։

https://www.facebook.com/sanosyangnel/posts/2329476414021264?__xts__[0]=68.ARCKrdmqJo4A6fCD_4fmix7sTVBH5iBamQcMUxsmUKGNUy-HDRqBNl8bDaJzEDdVhb3kP1pGdb-cOGWBOodRRevK2HZDvVnx4xRs_rPZhGg6gExw3JB0uMu6cdafXFvKvw-KuP-v1-FZ2i3DF3hWO-yHQfUsj1d5u0NzQ4En00YTGCnQj0HmFgpQwAkLQ_oXMY643F2zUz50zc3zz31d45x0OLSFO2h9xkb8Wa0O-hgI9Wo8DU-u5gO0VolJTN_NuRgKVLcwJuBfLDWgwwKzYASFiXvuk56tn6DlCWDfDraFDPQvca16ZCRhWK1aPoQWA6-iECh0_ewAgfRXU_d3-_djt3h9&__tn__=-R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930