Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմամարդ միջոցառում կազմակերպելու համար կասեցվել է ռեստորանային համալիրի գործունեությունը․ ՍԱՏՄ

Հունիս 27,2020 16:56

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է իրականացնել պարետի որոշումների կատարման նկատմամբ լայնածավալ վերահսկողություն հանրապետության հանրային բոլոր սննդի կազմակերպություններում: ՍԱՏՄ այսօրվա ստուգայցերի ու կրկնայցերի թիրախը Գյումրին էր: Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների՝ հանրային սննդի կետերում, իրացման ցանցում անցկացված մշտադիտարկումները արձանագրել են սահմանված սանիտարահիգիենիկ  նորմերի պահպանման նկատմամբ տնտեսավարողների առավել պատասխանատու վերաբերմունքն ու պատրաստակամությունը շտկելու նկատված թերացումները:

Հանրային սննդի մի քանի կազմակերպություններում ՍԱՏՄ տեսուչները պնդել են այնուամենայնիվ հեռացնել այն սեղանները, որոնց դիրքը թույլ չի տալիս պահպանել պահանջվող սոցիալական հեռավորությունը անձանց միջև, թեև, ըստ տնտեսավարողների  դրանք չսպասարկվող սեղաններ են եղել: Դրականորեն արձանագրվել է, որ արդեն պատշաճորեն կատարվում են ջերմաչափումները և ճշգրտորեն լրացվում գրանցամատյաններում, դիմակներ դնում են բոլորը, ձեռքի ախտահանիչներ ու փակ աղբամաններ կան բոլոր պահանջվող տեղերում, տարածքի ախտահանումը կատարվում է սահմանված հաճախականությամբ:

Իսկ Երևանում այսօր 72 ժամով կասեցվել են «Կառավելլ» ռեստորանային համալիրը՝ բազմամարդ միջոցառում կազմակերպելու համար և «Էսկոբար» սրճարանը. այստեղ հաճախորդներին նարգիլե է մատուցվել:

48 ժամով կասեցվել են նաև Վանաձոր քաղաքի երկաթուղայինների այգում գործող անհատ ձեռնարկատեր Նորիկ Բերնեցյանին և Աշտարակ քաղաքում անհատ ձեռնարկատեր Լիլիթ Հովհաննիսյանին պատկանող սրճարանները, որտեղ չեն ջերմաչափել հաճախորդներին և թերի են լրացրել գրանցամատյանները: Այս խախտումները կրկնվել են:

ՍԱՏՄ-ն միշտ փաստում է, որ կասեցումների նպատակը ոչ միայն պատժելն է կարգազանցության համար, այլև՝ արձանագրված խախտումները վերացնելու ժամանակ տալը: Նման խորհրդատվությունն, ակնհայտորեն, դրական արդյունք է տվել:

ՀՀ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930