Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպես դասականը կասեր՝ օրենքի տառին համապատասխան, շատ նորմալ զրույց ենք ունեցել». Ռուբեն Հակոբյանը՝ ԱԱԾ-ում հանդիպման մասին

Հունիս 27,2020 16:46

Ինչպես տեղեկացրել էինք, Ռուբեն Հակոբյանին կանչել էին ԱԱԾ:

Քիչ առաջ նա դուրս եկավ ԱԱԾ շենքից ու լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ԱԱԾ-ում տեխնիկական հարցեր են բավականին երկար քննարկել. «Ես առաջարկեցի, որ զրույցը բջջային հեռախոսով ձայնագրվի: Իրենք երեւի ղեկավարության հետ մի քանի անգամ քննարկեցին, վկայակոչեցին 2019-ի ապրիլի ինչ-որ մի օրենք, որտեղ նշված էր, թե ով կարող է ձայնագրել, բայց դա վերաբերում էր դատավարական պրոցեսին: Համենայնդեպս, համոզիչ չէր: Մենք հետաձգեցինք, հաջորդ անգամ ես փաստաբանի հետ կմիանամ, երեւի դա կլինի չորեքշաբթի, ժամը 3-ին: Նորմալ մոտեցում էր»:

Թե ինչու է Հակոբյանը պահանջել, որ խոսակցությունն ԱԱԾ-ում ձայնագրվի, այսպես բացատրեց. «Այս հիմնարկի հետ մի քանի անգամ կապ ունեցել եմ եւ հավատում եմ գնդապետերին, իրենց, բայց ժամանակը ցույց է տալիս, որ երբեմն կարող են խեղաթյուրված ներկայացնել զրույցը: Մի պարզ օրինակ բերեմ՝ համազգային մի դասալիք կա, որը վերջերս հանդիպել էր Նաիրի Հունանյանի հետ, դուրս է եկել ու ըստ իր շահերի ոնց ուզում, այնպես ներկայացնում է: Օրենքի բաց կա: Եթե ինքը հանդիպել է եւ ներկայացնում է բաներ, որոնց մենք տեղյակ չենք, կոնկրետ մարդկանց մեղադրում է ինչ-որ բաների մեջ, պետք է քաղաքացին կարողանա ծանոթանալ այդ ամբողջ ձայնագրությանը, որ իմանա՝ ինչի մասին է խոսքը: Սա օրենքի բաց է, մյուս կողմից՝ բարոյականության հարց, որը դասալիքը կարողանում է ներկայացնել՝ իր շահերից ելնելով, կամ իր պապաների հորդորներից»:

Ինչ վերաբերում է ԱԱԾ-ում այսօրվա հանդիպմանը, նա ասաց. «Ինչպես դասականը կասեր՝ օրենքի տառին համապատասխան, շատ նորմալ զրույց ենք ունեցել: Խոսել ենք օրենքի իրականացման, կիրառման մասին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930