Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը ստիպված է հաշտվել, որ ռուսերենը մեզ համար եղել է և մնալու է որպես օտար լեզու․ «Սասնա ծռեր»

Հունիս 27,2020 15:05

Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետությունում իր դեսպանության միջոցով հերթական անգամ բացահայտ կերպով միջամտում է մեր ներքին գործերին։

Դեսպանության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ-ում «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելու առթիվ, ըստ որի, մասնավորապես, ռուսաստանյան հեռուստաալիքների ծրագրերը ՀՀ-ում այսուհետև կարող են հեռարձակվել, եթե ներկայացվում են թարգմանաբար կամ ուղեկցվում են հայերեն տիտրերով։

ՌԴ դեսպանությունն իր փաստացի անհամաձայնությունն է հայտնում օրինագծին և առաջարկում է ռուսերենը ՀՀ-ում դարձնել պաշտոնական լեզու։ Հակառակ պարագայում նա իր հայտարարության տողատակերում սպառնում է ոչ միայն չլուծել Ռուսաստանում աշխատող ՀՀ քաղաքացի վարորդների վկայականների ճանաչման հարցը և շահարկումների միջոցով ՀՀ դեմ տրամադրել ռուսաստանյան հաղորդումներ դիտող հայաստանցիներին, այլև էապես վերանայել երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների համալիրի մաս կազմող տեղեկատվական քաղաքականությունը։ Այս վերջինը նշանակում է, որ չհնազանդվելու դեպքում Ռուսաստանը սպառնում է քարոզչական պատերազմ վարել մեր դեմ։

Դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության և մեր ազգային ինքնության առանցքը կազմող հայոց լեզվի նկատմամբ Ռուսաստանի Դաշնության անհարգալից ու ծավալապաշտական քաղաքականությունը։

Ռուսաստանը ստիպված է հաշտվել, որ ռուսերենը մեզ համար եղել է և մնալու է որպես օտար լեզու, իսկ մեր պատմության որոշակի փուլում Ռուսաստանի և ռուսերենի երբեմնի դերն ու նշանակությունն անդառնալի կերպով նվազում են։

«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Ռուսաստանը ստիպված է հաշտվել նրա հետ, որ Հայաստանի ԲՈՒՀերում ուսանողները չեն կարողանում օգտվել ռուսերենով գրված գիտական գրականությունից և նույնիսկ հասառակ բառերը հասկանալու համար կողքին են պահում բառարաններ: Ռուսաստանը ստիպված է հաշտվել նրա հետ, որ ՄԱԿ պաշտոնական լեզուներից մեկին ՀՀում բավարար չափով նույնիսկ չի տիրապետում բնակչության մեծ մասը և հպարտանում է դրանով: Ռուսաստանը ստիպված է հաշտվել նրա հետ, որ համաշխարհային գրականության մաս հանդիսացող ռուսական գրականությունը՝ Դոստոևսկի, Պուշկին, Տոլստոյ և այլն, ՀՀ կիրթ բնակչությունը չի կարող կարդալ բնագրով, նաև չի կարողանում Ռուսաստանում շփվել ռուսերենով: Ռուսաստանը ուղղակի պարտավոր է հնազանդվել և ընդունել այս բոլոր իրողությունները և հանձնվել, հասկանալով, որ այսուհետ տրված է ռուսերենի պես միջազգային լեզվից հայ ժողովրդի ազատականացման գործընթացի սկիզբը: Ուռա՛, ընկերներ:

  2. Գոռ says:

    Մարինա, ՀՀ֊ն կսկսի զարգանալ միայն երբ Ձեր նման ռուսամոլները որ միայն Ռուսաստան ու ռուսերեն գիտեն հեռանան Հայաստանից ու տեղափոխվեն ՌԴ կամ Ղազախստան։ Ես հասկանում եմ որ Դուք տարված եք ռուսական ֆաշիզմով բայց ռուսերենից բացի նաև գոյություն ունի օրինակ անգլերեն, ֆրանսերեն, չինարեն, գերմաներեն, իսկապեներեն, արաբերեն որոնք և տնտեսական առումով ու քանակով ավելի կարևոր են քան Ձեր փտած ու արդեն հազար տարի ոչ նորաձև ռուսերենից։ Մեր տատիկների ու պապիկների ժամանակը ցավոք անցել է արդեն։ Հիմա ոչ թե հետընթացի այլ առաջընթացի ժամանակն է։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930