Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ պատգամավոր Կարինե Պողոսյանի մոտ հաստատվել է վարակը. «Չեմ կարծում, որ հավաքի օրերին վարակված լինեի ու ախտանշաններ չլինեին»

Հունիս 27,2020 14:15

Ինչպես հայտնի է, ԱԺ տասնյակ պատգամավորների մոտ հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու փաստը:

ԲՀԿ խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հաստատել է, որ թեստի արդյունքը դրական է, այդ մասին հայտարարել են նաեւ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը եւ պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Քիչ առաջ մենք խոսեցինք ԲՀԿ պատգամավոր Կարինե Պողոսյանի հետ: Նա երեկ թեստ էր հանձնել ու իր մոտ նույնպես հաստատվել է վարակը, պատասխանը եղել է դրական: Պատգամավորն ասաց, որ իրեն վատ չի զգում, պարզապես երեկվանից թույլ է, ջերմություն չունի. «Իմ գործընկերների մեջ որ կային, ես էլ թեստ հանձնեցի»: Հարցին՝ հնարավո՞ր է հավաքների ժամանակ եք վարակվել՝ Կարինե Պողոսյանը պատասխանեց. «Ես ընդամենը երեկ եմ թեստ հանձնել ու իմացել, որ դրական է, չեմ կարծում, որ այդ օրերին վարակված լինեի ու ախտանշաններ չլիներ»: Կարինե Պողոսյանն ասաց, որ հիմա մեկուսացած է իր տանը՝ ընտանիքի հետ:

Նշենք, որ տեղեկություններ կան նաեւ Արթուր Գրիգորյանի եւ Ջանիբեկ Հայրապետյանի՝ վարակակիր լինելու մասին, բայց նրանց հետ դեռ չի հաջողվել կապվել, իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը վստահեցրեց, որ ինքն այդ մասին որեւէ տեղեկություն չունի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930