Լրահոս
Օրվա լրահոսը

Մեդալի քննություն հանձնողներից 66-ը պահպանել են գերազանց գնահատականը․ ՀՀ ԿԳՄՍՆ

Հունիս 27,2020 12:41

Հանրակրթական դպրոցներից ներկայացված մեդալի հավակնորդները «Մաթեմատիկա» առարկայից կենտրոնացված կարգով պետական ավարտական քննություն են հանձնել ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում:

Ընդհանուր առմամբ մեդալի 183 հավակնորդներից 92-ը հանձնելու են միասնական քննություն: Մեդալի կենտրոնացված քննության համար հայտ էին ներկայացրել 91 շրջանավարատ: ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում հունիսի 25-ին կազմակերպված քննությանը ներկայացել են 73
շրջանավարտ։

Մեդալի քննություն հանձնողներից 66-ը պահպանել են գերազանց գնահատականը, իսկ 7 հոգին չեն ստացել 18 և ավելի բարձր միավորներ։ Այժմ ընթանում է բողոքարկման փուլը։

Հիշեցնենք, որ համավարակի պատճառով Հայաստանի Հանրապետութունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում որոշում է կայացվել, որ մեդալի հավակնորդները քննություն կհանձնեն մեկ առարկայից` «Մաթեմատիկայից»:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930