Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյան․ Ալիեւի հերթական հոխորտանքների ինտենսիվությունը միշտ էլ կապվում է նավթի գների հետ․ «Հրապարակ»

Հունիս 27,2020 11:43

Երեկ շատերն արձագանքեցին Ալիեւի ելույթին, որտեղ նա ռազմատենչ հայտարարություններ է արել Հայաստանի եւ ՀՀ իշխանությունների հասցեին։ Մենք հետաքրքրվեցինք, թե դրա հետ կապված ինչ է մտածում Արթուր Վանեցյանը։ Նա ասաց․ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունները վկայում են հարեւան երկրում ստեղծված բարդ իրավիճակի մասին։ Նավթի համաշխարհային գների փլուզումն էական ռիսկեր է պարունակում այդ երկրի ընդհանուր կայունության եւ իշխող ռեժիմի համար։

Ահագնացող խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու համար Ադրբեջանի նախագահը փորձում է խեղաթյուրել թե՛ իր ժողովրդի, թե՛ հայ ժողովրդի, թե՛ տարածաշրջանի ողջ պատմությունը։

Ալիեւի գնահատականները մեր անկախ պետության նախորդած տասնամյակներին ցավալիորեն համընկնում են Հայաստանի գործող իշխանությունների գնահատականների հետ, եւ մեզ համար հենց այդտեղ է վտանգը։ Իսկ Ալիեւի հերթական հոխորտանքների ինտենսիվությունը միշտ էլ կապվում է նավթի գների հետ։

Ինչ վերաբերում է Հայաստանի նորագույն պատմությանը, ապա այն, բոլոր բացթողումներով եւ սխալներով հանդերձ, պետականության կայացման եւ հաղթանակի պատմություն է։ Եվ Ալիեւի ու Փաշինյանի՝ ժամանակ առ ժամանակ համընկնող դիրքորոշումը չի կարող փոխել պատմական ճշմարտությունը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930