Լրահոս
Օրվա լրահոսը

Անապահով խավի համար սահմանված էժան գազի սակագնի տարբերությունը մնաց ռուսական կողմի վրա․ «Ազգ»

Հունիս 27,2020 11:19

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վերջապես հաստատեց բնակչության եւ տնտեսվարողների համար գազի սակագինը, որը ուժի մեջ կմտնի հուլիսի 19-ից: Բնակչության համար այն մնաց 139 դրամ 1 խմ համար, իսկ սոցիալապես անապահով խավի համար՝ 100 դրամ 1 խմ-ի համար՝ մինչեւ 600 խմ սպառած գազի համար: Հիշեցնենք, թե ի՞նչ առաջարկ էր ներկայացրել «Գազպրոմ Արմենիան»:

«Գազպրոմ Արմենիան» հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով էր դիմել հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում սպառողներին վաճառվող բնական գազի սակագնի վերանայման հետևյալ հայտով.

1. Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչեւ 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր խորանարդ մետր բնական գազի գործող սակագինը ներկայիս 100 դրամից դարձնել 135,9 դրամ: Այսինքն, սակագինը բարձրացնել 35,9 դրամով:

2. Ամսական մինչեւ 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին, որոնք ընդգրկված չեն սոցիալական նպաստների համակարգում, այսինքն բնակչությանը վաճառվող յուրաքանչյուր խորանարդ մետր բնական գազի գործող սակագինը ներկայիս 139 դրամից դարձնել 135,9 դրամ: Այսինքն, սակագինը իջեցնել 3,1 դրամով:

Հայաստանի կառավարությունը սրան համաձայն չէր, չնայած բնակչության մեծամասնության համար գազի սակագնի նվազում էր: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ:

Առաջին պատճառն ավելի քան պարզ էր՝ վարչապետ Փաշինյանը չէր կարող դա ներկայացնել որպես իր ձեռքբերում, քանի որ դա ռուսական կողմի առաջարկն էր եւ, երկրորդ, քանի որ նրա ասածին հակադրվելու էր անապահով խավի համար գազի սակագնի բարձրացումը:

Երկրորդ պատճառն այն է, որ գազի սակագինը նույնը պահպանելով եւ թույլ չտալով, որ այն նվազի բնակչության մեծ մասի համար, անապահով խավի համար սահմանված ցածր սակագնի սուբսիդավորումը շարունակելու է իր վրա վերցնել ռուսական կողմը: Հակառակ դեպքում, Հայաստանի կառավարությունը ստիպված կլիներ այդ գումարը փոխհատուցել պետական բյուջեի արագորեն նվազող եկամուտներից: Արդյունքում, անապահով խավի համար սահմանված էժան գազի սակագնի տարբերությունը մնաց ռուսական կողմի, փաստացի՝ «Գազպրոմ Արմենիայի» ֆինանսավորման վրա: Սա ի գիտություն արեւմտյան դրամաշնորհներով սնվողների, որոնց գլխավոր «առաքելությունը» Հայաստանում հակառուսական արշավ տանելն է:

Հիշեցնենք նաեւ, որ վերջին անգամ «Գազպրոմ Արմենիան» գազի սակագնի վերանայման` տվյալ դեպքում նվազեցման հայտով դիմել էր 2016 թ.-ին: Ըստ ընկերության առաջարկի, 146,7 դրամի փոխարեն Հայաստանին մատակարարվող գազի սակագինը 2017 թ.-ի հունվարից դարձավ 139 դրամ: Բացի դրանից, այն ժամանակ «Գազպրոմ Արմենիան» առաջին անգամ տարբերակված մոտեցում եւ արտոնյալ սակագին սահմանեց երեք խումբ սպառողների համար: Ինչը այն ժամանակվա` Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ջանքերի արդյունքն էր:

 

Մանուկ ԱՐԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930