Լրահոս
Օրվա լրահոսը

Անմխիթարը մեր երկրի կատարյալ շրջափակումն է, ինքնաշրջափակումը, ինքնամեկուսացումը․ «Ազգ»

Հունիս 27,2020 10:47

Խոստովանենք՝ Հայաստանն այլեւս ոչ ոքի չի հետաքրքրում: Ժամանակն է հետ կանչել մեր դեսպանների մեծ մասին. գոնե խնայած կլինենք պետբյուջեի սուղ միջոցները:

Քաղաքական հարաբերություններում մեկուսացման ամենախոշոր ընկրկումը սակայն արձանագրեցինք երկու օր առաջ, երբ երկրի վարչապետը ինչ-որ, բոլոր դեպքերում անհամոզիչ պատճառաբանությամբ, չընդառաջեց Մոսկվայում Մեծ հաղթանակի 75-ամյակի զորահանդեսին ներկա գտնվելու հրավերին: Ես կասեի՝ ճակատագրական վրիպում, որը հետեւանքներ կունենա անպայման: Բոլորին է հայտնի, թե այդ տոնակատարությունը որքան կարեւոր էր Ռուսաստանի ներկա ռեժիմի եւ անձամբ նախագահ Պուտինի համար, որը գտնվում է երկրի սահմանադրությունը «բարեփոխելու» արշավի մեջ: Հրավերից հրաժարվելով, մեր կառավարության եւ ամեն ինչի պետը, փաստորեն, ակամա, իր անհամաձայնությունը հայտնած եղավ Վլադիմիր Պուտինի վերընտրվելու ծրագրին: Ծրագիր, որտեղ մենք որեւէ դեր չենք կարող ունենալ: Սա այն դեպքերից է, ուր մեր ներկայությունը թերեւս նկատելի չէր լինի, բայց մեր բացակայությունը կարող է աչք ծակել: Առավել եւս, երբ տոնակատարությանը մասնակցում էին ԵԱՏՄ անդամ մյուս բոլոր երկրների պետերը: Եվս առավել, երբ հյուրընկալը մեր դաշնակիցն է գործնապես ու պաշտոնապես:

Կա նաեւ մեկ այլ՝ վտանգավոր հանգամանք: Արեւմտյան երկրները հայտնապես բոյկոտեցին այդ տոնակատարությունը, եւ մեր կառավարության պետը չմասնակցելով՝ գործնականապես հայտնվեց բոյկոտողների շարքում, միայն մի վերապահությամբ, որ ռազմական հետախույզների մեր գունդն իր տպավորիչ տողանցումով եւ մեր պաշտպանության նախարարի ներկայությամբ հիշեցրեց, որ մեր ժողովուրդն էլ իր շատ կարեւոր մասնակցությունն է ունեցել ֆաշիզմի ջախջախման գործում:

Բայց դա քիչ մխիթարական է: Անմխիթարը մեր երկրի կատարյալ շրջափակումն է, ինքնաշրջափակումը, ինքնամեկուսացումը:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930