Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Սահակյանի հիմնադրած ընկերությունը տուգանվել է 2 միլիոն դրամով․ «Հայկական ժամանակ»

Հունիս 27,2020 10:30

ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը 2 միլիոն դրամով տուգանել է Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Սահակյանի հիմնադրած «Սովռանո» ՍՊԸ-ին։

Տուգանելու պատճառը եղել է այն, որ ընկերությունը սահմանված ժամկետում տեղեկատվություն չի տրամադրել հանձնաժողովին:

Ի պատասխան ընկերությունը հունիսի 25-ին դիմել է Վարչական դատարան՝ որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ Հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին։

Ըստ ՏՄՊՊՀ որոշման, հանձնաժողովը դիմել էր «Սովռանո» ընկերությանը՝ պահանջելով գրությունը ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողով ներկայացնել «Սովռանո» ընկերության 2018 եւ 2019 թվականների տարեկան հասույթի չափերը, ընկերության կողմից 2019 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ներկրված «ROSHEN MONTBLANC» ապրանքային նշանով կոնֆետների ներկրման եւ իրացման ծավալները` բնեղեն եւ արժեքային արտահայտությամբ եւ նույն ժամանակահատվածում «ROSHEN MONTBLANC» ապրանքային նշանով կոնֆետների իրացումից ստացված հասույթի չափը:

 

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930