Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Հրայր Թովմասյանը խախտումով է ընտրվել, ինչո՞ւ չեն պատժվել խախտում անողները․ Տիգրան Ուրիխանյան (Տեսանյութ). «Ա1+»

Հունիս 26,2020 23:20

«Ես կցանկանայի, որ այս հարցը որոշեր ժողովուրդը։ Իշխանության նախկին որոշումը ճիշտ էր։ Կարելի էր համբերել, մինչև համավարակը կավարտվեր, այնուհետև ժողովուրդը կորոշեր այն, ինչ ժողովրդի որոշելիքն է», «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին։

Տ․Ուրիխանյանը նաև հավելում է, որ եթե «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարում է, որ այս շաբաթ ԱԺ-ում սահմանադրական փոփոխություններն ընդունելով՝ իշխանությունը ոտնահարել, տրորել է Սահմանադրությունը, ուրեմն, որպես ընդդիմադիր ուժ, պետք է դրա դեմն առնելու փորձեր աներ, բայց չարեց և «Բարգավաճ Հայաստանի»՝ Սահմանադրական դատարան դիմելու նախաձեռնությանը չմիացավ։

Անդրադառնալով իշխանությունների այն փաստարկներին, թե Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնել է ոչ օրինական ճանապարհով․ պատգամավորը հարցնում է․ «Եթե Հրայր Թովմասյանը խախտումով է ընտրվել, ինչո՞ւ չեն պատժվել խախտում անողները»։

Մանրամասները՝  տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930