Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Մենք չունենք 3 միլիոն ոստիկան, նույնիսկ՝ 300 հազար ոստիկան չունենք, ոստիկանությունը չի կարող 3 միլիոն մարդու վերահսկել, ուժերը սահմանափակ են»

Հունիս 26,2020 21:12

Հայաստանում դեռեւս կա այսպիսի ընկալում՝ համաճարակի դեմ պետք է պայքարի առողջապահական համակարգը, բայց սա թյուրըմբռնում է: Այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքերով՝ առողջապահական համակարգը պայքարում է հետեւանքների դեմ, հիվանդների բուժմամբ, իսկ իրական պայքարը բակերում է, փողոցներում, հասարակական տրանսպորտում գրասենյակներում եւ այլուր: Եվ կորոնավիրուսի դեմ այս պայքարը, ըստ վարչապետի, պետք է տեղի ունենա առողջապահական համակարգից դուրս, ՀՀ քաղաքացիների մեծ մասը իր փոքրիկ լուման պետք է ներդնի այս պայքարում:

«Այսօր պետական կառավարման համակարգում 18 հազար է, որից ոստիկանությունը… թիվը գաղտնիք է, չեմ ասի, բայց ոստիկանությունը չի կարող 3 միլիոն մարդու վերահսկել, մենք չունենք 3 միլիոն ոստիկան, եւ նույնիսկ 300 հազար ոստիկան չունենք, ոստիկանության ուժերը սահմանափակ են»,-ասաց վարչապետը: Նա համեմատություն արեց 2018 թվականի իրադարձությունների հետ, նշելով՝ երբ ՀՀ քաղաքացիների 90%-ը անում է մի գործողություն՝ ոստիկանությունն անզոր է.«Հիմա բացասական իմաստով այդ ոգով չենք պահպանում հակահամաճարակային կանոնները: Հայաստանի հանրապետությունում չկան ռեպրեսիվ մեթոդներ եւ ցանկություն էլ չկա կիրառելու: Միակ ձեւը մնում է հաղորդակցությունը, երկխոսությունը, վարչական մեթոդների խստացումը: Գնալու ենք այս ճանապարհով»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930