Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւերի ու սպիտակների բաժանելը շախմատում համարվում է ռասի՞զմ

Հունիս 26,2020 21:35

Ավստրալիայի ABC ռադիոհաղորդակցության կորպորացիայի Սեդնեյի մասնաճյուղը շախմատն անվանել է  ռասիստական մարզաձեւ՝ նկատի ունենալով այն, որ վերջնականապես 19-րդ դարում հաստատված սեղանի այս հնագույն խաղի կանոններով առաջին քայլն անում են  սպիտակ ֆիգուրները եւ առավելություն ունեն սեւերի նկատմամբ: Սեւերին վերապահված է երկրորդ քայլի իրավունքը, որից հետո կողմերը քայլ կատարում են հաջորդաբար:  Հետեւաբար, դա ռասայական հատկանիշների վրա հիմնված խտրականություն, բռնություն է եւ քարոզ:

Հետաքրքիր է, որ 2019 թվականի մարտ ամսին հանրահայտ գրոսմայստերներ Մագնուս Կարլսենն ու Անիշ Գիրին ՄԱԿ-ի միջազգային օրվա շրջանակներում բարձրացրել էին շախմատում սպիտակների առաջին քայլը վերացնելու հարցը որպես ռասայական խտրականություն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել