Լրահոս
Օրվա լրահոսը

Արժույթի միջազգային հիմնադրամ․ 2021 թվականի համար կորուստ ենք կանխատեսում

Հունիս 26,2020 19:33

«Շատ կարևոր է, որ երկրները շուտ գան ֆոնդ, չերկմտեն, եթե այդ օգնության կարիքն ունեն»,- Reuters-ի կազմակերպած քննարկման ընթացքում ասաց Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Կրիստալինա Գեորգևան։

Նա նշեց, որ կորոնավիրուսով պայմանավորված այս ճգնաժամը նման չէ որևէ այլ ճգնաժամի, և որ իրենք երբևէ նման բանի միջոցով չեն անցել։ Ըստ նրա, այս ճգնաժամին ճիշտ կլինի արձագանքել, այնպես ինչպես երբեք չեն արձագանքել․ «Ուժգնությունը շատ մեծ է։ Այն ավելի խոր անկում է, քան մենք կանխատեսել էինք ապրիլին։ Այն ժամանակ մենք ասում էինք, որ կլինի -3%, բայց այժմ ասում ենք, որ ավելի հավանական է, որ կլինի -4.9%։ Սա մեր ընթացիկ գնահատումն է։ Սա մի ճգնաժամ է, որի ընթացքում ամենադժվար խնդիրը անորոշությունն է։ Վիրուսի վարքագիծը անորոշ է, այո՛, մենք այժմ ավելի շատ բան գիտենք, ո՞րն է սպառնալիքը, ինչպե՞ս կարող ենք կարգավորել այն։ Նաև անորոշություն կա արագության հետ կապված, թե տարբեր երկրներ ինչպես են վարակվում, և ինչպե՞ս արձագանքը կաշխատի»։

Կրիստալինա Գեորգևան հավելեց, որ 2021 թվականի համար կորուստ են կանխատեսում՝ 12 տրիլիոն դոլարի կանխատեսում․ «Բայց այնուամենայնիվ շուկաներում նշմառվում է, որ նրանք վերադառնում են այնտեղ, որտեղ էինք մինչև հարվածը։ Մենք պետք է աչալուրջ լինենք, գիտակցենք, որ ամենավատ ցնցումը հետևում է։ Մենք հիմա ավելի լավ տեղում ենք՝ հասկանալով այս ճգնաժամը և գործելով դրա ուղղությամբ, բայց դեռ կան մի շարք անորոշություններ, խոցելիություններ, որոնց պետք է թիրախավորել, և եթե մենք այդպես անենք, մենք կարող ենք հանդիպել մյուս կողմին՝ ավելի քիչ սպառնալիքներով և ավելի լավ դիրքով»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930