Քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների միջև
Հունիսի 26-ին տեսակապի ձևաչափով քաղաքական խորհրդատվություններ անցկացվեցին Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների միջև՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով:
Խորհրդատվությունների ընթացքում Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների տեղակալներ Շավարշ Քոչարյանը և Վասիլի Բոդնարը քննարկեցին երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության զարգացման հեռանկարները:
Ընդգծվեց առևտրատնտեսական և հումանիտար կապերի խորացման, այդ թվում՝ միջկառավարական հանձնաժողովի և միջխորհրդարանական բարեկամական խմբի աշխատանքների կարևորությունը:
Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվեց արտաքին գործերի նախարարությունների միջև տարբեր մակարդակներով շփումների ակտիվացումը:
ՀՀ ԱԳՆ