Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քաղաքացիները դիմակները ճիշտ չեն դնում. տեսչական մարմինների մշտադիտարկումները շարունակվում են

Հունիս 26,2020 18:30

Այսօր վաղ առավոտից ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները, փոխգործակցելով ոստիկանների հետ, ստուգայցեր են կատարել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում։

Զբոսայգիներում իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում արձանագրվել է, որ քաղաքացիները շարունակում են դիմակները կրել ոչ ճիշտ ձևով, իսկ խմբերով զբոսնելիս հաճախակի չեն պահպանում նաև առնվազն 1․5 մ սոցիալական հեռավորությունը։

Դիտարկումների ընթացքում Տեսչական մարմնի մասնագետները իրականացնում են նաև բացատրական աշխատանքներ՝ տալով թերությունները տեղում շտկելու ցուցումներ:

Կտորե դիմակ կրող քաղաքացիներին տրամադրվում են եռաշերտ բժշկական դիմակներ։
ՀՀ պարետի կողմից սահմանված նորմերի կատարման նկատմամբ վերահսկողական ստուգայցերը շարունակվում են։

ՇՎՏՄ-ի կողմից կասեցման և մշտադիտարկման գործընթացները հունիսի 26-ին շարունակվել են

Այսօր՝ հունիսի 26-ին, ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ մշտադիտարկումներ է իրականացրել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում: Խախտումներ են արձանագրվել շինանյութի առևտրի կետերում. բացակայել են ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:

Հիշեցնենք, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:

Հունիսի 26-ին տեսչական մարմինը կատարել է նաև կասեցումներ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում: Պարետի որոշմամբ 24 ժամով կասեցվել է մի շարք տնտեսավարողների գործունեություն, որոնց հիմնական մասը շինանյութի խանութներ են: Այդ թվում 24 ժամով կասեցվել է նաև Արշակունյաց 210/1 հասցեում գործող շինանյութի տոնավաճառի մի քանի տաղավարների գործունեություն:

Մշտադիտարկումները ՀՀ ամբողջ տարածքում շարունակվում են: Արձանագրված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ուղարկվում են պարետատուն:

Կրթության տեսչական մարմնի մշտադիտարկումները մայրաքաղաքի մանկապարտեզներում

ՀՀ կրթության տեսչական մարմինը մշտադիտարկումներ և կրկնայցեր է իրականացրել մայրաքաղաքի մանկապարտեզներում: Ստուգայցերի ընթացքում խստորեն հետևում են սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանը` մանրէազերծման աշխատանքների կատարմանը, երեխաների ջերմաչափմանը` օրվա մեջ մի քանի անգամ, գրանցամատյանների վարման կարգին, ինչպես նաև խոհանոցային հատվածի համար սահմանված կանոնների պահպանմանը:

Հակահամաճարակային կանոնների պահպանումը պարտադիր է բոլորի համար: Արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվում է պարետատուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930