Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Տուգանքի նշանակման եւ բռնագանձման ժամկետը կկրճատվի»

Հունիս 26,2020 18:40

Վարչական իրավախախտումների ընթացակարգերով մոտենում է այն ժամկետը, որ հակահամաճարակային կանոնները խախտելու համար տուգանքներն արդեն պետք է սկսեն բռնագանձվել:

Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հայտարարեց՝ քննարկվում է օրենսդրական այնպիսի փոփոխություն, որով տուգանքի նշանակման եւ դրա բռնագանձման ժամկետը առավել կկրճատվի:

«Այս միջոցներին գնում ենք ոչ թե տուգանելու համար, այլ մենք պարզապես ուզում ենք ասել, որ մեզանից յուրաքանչյուրն ունի չտուգանվելու հնարավորություն եւ երաշխիք՝ հակահամաճարակային կանոնները  պահպանել»,-ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ դիմակների կրելը շատերը դեռ ընկալում են որպես չվարակվելու միջոց. «Այդ տրամաբանության մեջ, նրանք իրենց անփութությունը կամ կանոններին չհետեւելը փորձում են ներկայացնել որպես անձն իր նկատմամբ ցուցաբերած անփութություն: Բայց դիմակները ավելի շատ պաշտպանում են  դիմացինին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930