Լրահոս
Օրվա լրահոսը

Լարա Ահարոնյան․ Պետական առումով չկա որևէ կեցվածք, որ ատելության արշավները դատապարտվեն

Հունիս 26,2020 18:11

Թիրախավորված են, մասնավորապես, այն իրավապաշտպանները, որոնք ավելի զգայուն թեմաներով են զբաղվում, «Հոդված 3» ակումբի կազմակերպած քննարկման ընթացքում ասաց «Կանանց ռեսուրսների կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Լարա Ահարոնյանը։

«Այս արշավները շատ վաղուց են սկսվել։ Առաջին անգամ տեսանք դրա շատ վառ դրսևորումը 2013-ին, երբ Մաքսային միությանը միանալու քաղաքական իրավիճակը սկսվեց, Եվրոպայից հեռանալու և այլն։ Եվ միանգամից տարբեր հետսովետական երկրներում տեսանք որոշ խմբավորումները, ծնողական կոմիտեները, ծայրահեղական խմբերի, որոնք միանգամից նպատակ դրեցին շատ ավելի կոնկրետ թիրախավորել իրավապաշտպաններին, մասնավորապես՝ լեգիտիմացնելու համար պետական որոշումների ժամանակ, որ շատ ավելի լավ է, որ Հայաստանը ներգրավված լինի Մաքսային միությունում, քան այդ ժամանակ Եվրոպական ասոցացման առաջարկի մեջ»,- նկատեց նա։

Նրա խոսքերով՝ իրավապաշտպաններին թիրախավորում են նախկին ռեժիմի PR մասնագետները, քաղտեխնոլոգները․ «Իրենք շատ լավ հասկանում են, թե ինչպես կարելի է օգտագործել այս ամենը։ Շատ պարզ է, և շատ գիտական հետազոտություններ կան, թե ինչքան դու կրկնում ես այդ ուղերձները, որ Լարան իր վարդագույն մազերով եկել է քանդելու հայ ընտանիքը, սովորեցնում է սեռականություն և այլն, մարդիկ չեն խորանում ընդհանրապես, իրենք այդ ուղերձը շատ արագ նայում են։ Եվ ինչքան շատ կրկնվում է, այնքան իրենց մեջ տպավորվում է։ Մենք շատ լավ գիտենք, թե ինչքան միջոցներ են տրամադրվում, որ այս ուղերձը 1000, 2000, 3000 տարբեր տեղերում, տարբեր հարթակներում կրկնվի։ Եվ ինչքան էլ որպես հասարակական կազմակերպություն փորձում ենք բացատրել, թե ինչ ենք անում, ինչն է մեր գործը, ինչով ենք զբաղվում, չի համեմատվում այդ ահագին ռեսուրսներին, որոնք մեծ մասշտաբով դրվում են, որ հակառակը փաստվի։ Արդյունքում՝ ստեղծվում է մի իրավիճակ, երբ դու պաշտպանում ես որոշ խմբի իրավունքները, մասնավորապես՝ ամենախոցելի խմբերինը, դու նաև ասոցացվում ես այդ խմբերի հետ, անկախ նրանից, թե մաս ես կազմում, թե՝ չէ»։

Լարա Ահարոնյանը ընդգծեց, որ այդ ամենից հետո սկսվում է ատելության հոսքը, որի նպատակը իրավապաշտպաններին լռեցնելն է, և, որ հրաժարվեն իրենց գործունեությունից․ «Մենք չենք տեսնում հատուկ արշավներ իրավապաշտպանների հանդեպ՝ պետական առումով, բայց չենք տեսնում նաև կանխելու և դատապարտելու գործողություններ։ Պետական կառույցներում կան տարբեր անհատներ, որոնք դատապարտում են, փորձում են որոշ բաներ փոխել, բայց պետական առումով չկա որևէ կեցվածք, որ ատելության արշավները դատապարտվեն»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930