ՀՀ Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի գյուղացիական տնտեսությունները ստացել են հատիկաընդեղենային մշակաբույսերի շուրջ 20,000 կգ բարձրորակ սերմացու:
Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցչությունն ավելի քան 200 գյուղացիական տնտեսություններին տրամադրել է ոլոռի, ոսպի, սիսեռի և սոյայի սերմացու՝ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի շրջանակում։
ԵՄ-ի կողմից համաֆինանսավորված այս նախաձեռնությունն իրականացվում է Հայաստանին ցուցաբերվող ուղղակի աջակցության շրջանակում՝ մեղմելու COVID-19 համավարակի բացասական ազդեցությունը գյուղատնտեսության հատվածի վրա։
Բարձրորակ սերմացուն, որը բավարար է 110 հեկտար ցանք կատարելու համար, հնարավորություն կտա զարգացնել հատիկաընդեղենի տեղական արտադրությունը՝ մեջտեղից հանելով դրանց ներկրման անհրաժեշտության հարցը։
Կարդացեք նաև
Ծրագրի շնորհիվ ֆերմերները կստանան նաև մշակության վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն՝ բերքատվության բարձրացման նպատակով։
EU NEIGHBOURS east