Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լուսինե Խառատյան․ Ակտիվացել են խմբերը, որոնք ատելության խոսք են սերմանում և՛ իրավապաշտպանների, և՛ նոր իշխանությունների դեմ

Հունիս 26,2020 18:04

«Մարդու իրավունքների պաշտպանությունը նախևառաջ պետության պարտավորությունն է»,- «Հոդված 3» ակումբի կազմակերպած քննարկման ընթացքում ասաց ազգագրագետ Լուսինե Խառատյանը։

Նա հավելեց, որ իրավապաշտպանները փորձում են օգնել մարդկանց, որոնց իրավունքները պետք է պաշտպաներ պետությունը, բայց պետությունը ոչ միայն նախկինում չէր պաշտպանում, այլ շատ հաճախ հենց ինքն էր ոտնահարում․ «Հայաստանում իրավապաշտպանները, մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները տարիներ շարունակ շատ հեշտ թիրախ են եղել, որովհետև պաշտպանել են հիմնականում այն մարդկանց, որոնց իրավունքները պետությունն է ոտնահարել։ Հիմա մենք համեմատաբար նոր իրավիճակում ենք, կարծես թե պետությունը համենայն դեպս այդպես չի ոտնահարում իր քաղաքացիների իրավունքները ակնհայտ այդպիսի դեպքեր չենք տեսնում։ Բայց դրա փոխարեն շատ ակտիվացել են այն խմբերը, որոնք ատելության խոսք են սերմանում և՛ իրավապաշտպանների դեմ, և՛ նոր իշխանությունների դեմ, և այն քաղաքացիների դեմ, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն համապատասխանում հասարակության մեծամասնության պատկերացումներին, թե ինչպիսին պետք է լինի ճիշտ քաղաքացին կամ ճիշտ մարդը։ Եվ մանիպուլացնում են այդ բոլոր թեմաները որոշ նպատակների հասնելու համար»։

Լուսինե Խառատյանը նշեց, որ այդ մարդիկ չեն կիսում այն արժեքները, որոնց շուրջ ինֆորմացիոն տարբեր գրոհներ են կատարում․ «Հստակ մանիպուլյատիվ տեքստեր են ստեղծվում, որտեղ եթե դուք բովանդակություն փնտրեք, չկա այդ բովանդակությունը։ Չի սահմանվում, որն է ազգային ավանդական արժեքները կամ ընտանիք ասածը, որը այդ մարդիկ թիրախավորում են և փորձում են խարխլել։ Շարունակաբար օգտագործվում են նույն բառերը, ընդ որում, այդ բառերն օգտագործվում են այդ բոլոր մարդկանց, խմբերի կողմից, որոնք մանիպուլացնում են այս տեղեկատվական դաշտը։ Եվ նույն մարդիկ շարունակաբար իրենց թիրախում են հայտնվում այս կամ այն իրավիճակում՝ կախված, թե այդ անհատը կամ կազմակերպությունը ինչ-որ հարցի հետ կապված որոշակի ակտիվություն ե՞րբ է դրսևորում։ Բավական է, որ որևէ կազմակերպություն կամ անհատ դրսևորի ակտիվությունը մարդու իրավունքներին առնչվող ինչ-որ խնդրի հետ կապված, և ասենք, ինչ-որ հայտարարություն անի, միանգամից այս խմբերը ակտիվանում են և սկսում են նույն հին ձայնասկավառակը պտտեցնել, էլի ցույց տալ կապերը այս մարդկանց միջև և ցույց տալ, որ դրսից այս մարդիկ այսպիսի օժանդակություն են ստանում, որ խարխլեն մեր պետությունը, խարխլեն մեր հասարակությունը, խարխլեն մեր ավանդույթները։ Այսինքն՝ այս ամբողջը վաղուց կառուցված մեխանիզմ է, որն իրենք աշխատեցնում են ցանկացած անհրաժեշտ առիթով և իրենք շատ կազմակերպված իրար հետ աշխատում են, պասերով ֆուտբոլ են խաղում»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930