Լրահոս
Օրվա լրահոսը

Բուհերի ընդունելության քննություններին հնարավորություն կունենան մասնակցելու նաև ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները և Հայաստանից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիները 

Հունիս 26,2020 17:42

Հայաստանի տարածքից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիները և ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները հնարավորություն կունենան ընդհանուր հիմունքներով մասնակցել 2020-2021 ուսումնական տարվա բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության միասնական քննություններին, որոնք անցկացվելու են 2020թ. հուլիսի առաջին տասնօրյակում:

Մինչև հունիսի 15-ն առցանց դիմումներ ներկայացրած 84 օտարերկրյա և արտերկրում գտնվող Հայաստանի Հանրապետության 11 քաղաքացիները պարետի թույլտվությամբ կկարողանան մուտք գործել Հայաստանի Հանրապետություն առանց 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի կիրառման:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Վրաստանի գործընկերների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ապահովելու Վրաստանի քաղաքացի շուրջ 70 դիմորդների մուտքը Հայաստանի Հանրապետություն:

Հիշեցնենք, որ քննությունները կմեկնարկեն հուլիսի 2-ին Օտար լեզուների քննությունով (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իտալերեն, իսպաներեն), հուլիսի 4-ին կստուգվեն դիմորդների գիտելիքները Հայոց պատմություն, Աշխարհագրություն, Քիմիա, հուլիսի 6-ին՝ Մաթեմատիկա, իսկ հուլիսի 8-ին՝ Հայոց լեզու և հայ գրականություն, Կենսաբանություն, Ֆիզիկա առարկաներից։

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930