Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնապետ Ալիևը ՀՀ ժողովրդավարության և լեգիտիմ ձևավորված իշխանության մասին խոսելիս իրեն թույլ է տվել հնչեցնել որակումներ, որոնք հարիր են բացառապես իր իշխանությանը. Լիլիթ Մակունց

Հունիս 26,2020 16:38

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի բռնապետ նախագահ Իլհամ Ալիևը իր վերջին ելույթում Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության և լեգիտիմ ձևավորված իշխանության մասին խոսելիս իրեն թույլ է տվել հնչեցնել որակումներ և գնահատականներ, որոնք հարիր են բացառապես իր իշխանությանը։

Հիմա մի քանի դրույթով անդրադառնամ Ալիևի դիտարկումներին։

– Նախ, Ալիևը մոռացության է տալիս, որ ինքը հաղթանակած և Արցախում սեփական հայրենակիցների ազատ ապրելու իրավունքը միասնաբար պաշտպանած պետության մասին է խոսում։

– Երկրորդ, մեր պետության ներսում ժողովրդավարությունն ամրապնդելու և բյուրեղացնելու ճանապարհին մենք կարող ենք ունենալ տարբեր մոտեցումներ քաղաքական տարբեր ուժերի հետ, ընդհուպ մինչև ամբողջությամբ չհամընկնող և հակասող մոտեցումներ, սակայն մի անգամ չէ, որ ապացուցել ենք, որ մեր ժողովրդի և հայրենիքի անվտանգությունը և ապրելու իրավունքը պաշտպանելու ճանապարհին չունենք արգելակներ և հանդես ենք գալիս միասնական ճակատով։

– Սեփական ժողովրդի հետ ուղղակի հաղորդակցումից խուսափող Ալիևը փորձում է իր բռնապետությունը արդարացնելու նպատակով ապատեղեկատվության հիման վրա նսեմացնել իրական ժողովրդավարության դերն ու նշանակությունը, ինչը վստահ եմ չի վրիպում Ադրբեջանում Ալիևին քննադատող հասարակության որոշակի շրջանի, ինչպես նաև միջազգային հանրության ուշադրությունից։ Այս քայլով Ալիևը ի ցույց է դնում ժողովրդավարական պրոցեսների նկատմամբ իր բոլորը վախերը։

Փաստացի, Ալիևի ելույթից կարելի է հանգել այն եզրակացության, որ անվտանգությանը, բանակի հզորացմանը և ժողովրդավարության ամրապնդմանը միտված մեր պետության քայլերը խորը անհանգստություն և խուճապ են առաջացնում Ադրբեջանի նախագահի մոտ, որից նա պետք է հստակ գիտակցի, որ խաղաղությանն այլընտրանք չկա, իսկ Ադրբեջանի կողմից ցանկացած ոտնձգություն և սադրանք արժանանալու է ավելի քան համարժեք հակահարվածի»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930