ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացավ պատգամավոր Արման Աբովյանից:
Պատգամավորը նշեց, որ ոչ մի ախտանիշ չունի, իրեն լավ է զգում: Հարցին, թե խմբակցությունից կան այլ մարդիկ, որոնք թեստավորվել են կամ արդեն իրենց թեստի պատասխանը ստացել են, Աբովյանը պատասխանեց, որ տեղեկություն չունի: