Լրահոս
Օրվա լրահոսը

«Բեջուռան այն է, որ երբ այստեղ օրենքը քննարկվում է, ՍԴ-ն աշխատանքային կարգով նիստ է անում ու կոնկրետ գործով օր ու ժամ է նշանակում». Մարուքյան

Հունիս 26,2020 15:43

Aravot.am-ը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հարցրեց՝ չե՞ք կարծում, որ մի տեսակ «այլընտրանքն» եք դարձել այս գումարման խորհրդարանի, հա՛մ նալին եք խփում, հա՛մ մեխին՝ նա պատասխանեց. «Քանի որ Հայաստանում ընդհանուր քննարկումները դեգրադացված են, միշտ տպավորություն կա, որ դու պետք է որոշես՝ դու սե՞ւ ես, թե՞ սպիտակ: Երբ որ ինչ-որ մեկը կանգնում ասում է՝ ես ուղեղ ունեմ մտածելու համար, որը չի տեղավորվում ձեւավորված արկղերի, box-երի մեջ, ձեր այդ հարցն են տալիս, թե՝ բայց դուք ոնց որ թե չեք բավարարում հա՞ Նիկոլ Փաշինյանի ուզածին, չեք բավարում նախկիններին: Չէ, ես երկուսին էլ չեմ բավարարում»:

Երբ ասացինք՝ ընդդիմությունից չի ակնկալվում, որ բավարարի իշխանության կամ նախկին իշխանության պահանջներին, դուք պիտի քաղաքական օրակարգ ստեղծեք, ո՞րն է ձեր օրակարգը՝ Մարուքյանը պատասխանեց. «Նայեք, գործող իշխանությունն ուզում է, որ ՍԴ չդիմենք, նախկին իշխանություններն էլ ուզում էին, որ երեկ դիմեինք, կամ առաջին օրը: Մենք սահմանադրականությունը վերականգնելու խնդիր ենք լուծում»:

Դիտարկմանը՝ ո՞նց եք սրանով սահմանադրականություն վերականգնում, իրավաբանությունը չեք կարող ոնց ուզեք ճկեք ու հարմարեցնեք, ժամանակին ասում էին, որ «բեջուռա» բան է իրավաբանությունը, հիմա քանի գնում, դրա՞ն ենք հակվում՝Մարուքյանը պատասխանեց. «Չէ, բեջուռա չի: Երբ որ կարդաք «Սահմանադրական դատարանի մասին» օրենքն ու լիազորությունները, կհասկանաք, որ ոչ մի տարբերություն չկա՝ հիմա՞ դիմենք, թե՞ վաղը չէ մյուս օրը: Իսկ այդ բեջուռա բանը, որ ասում եք, բեջուռան այն է, որ երբ այստեղ օրենքը քննարկվում է, ՍԴ-ն աշխատանքային կարգով նիստ է անում ու կոնկրետ գործով օր ու ժամ է նշանակում, այ դա է բեջուռա բանը: Եթե այդ բեջուռա բաներին գնահատական տայիք, երեւի դրան չէր հասնի»:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ այս օրերին բոլոր մարզերից իրեն են զանգում իրենց համակիրները, ԼՀԿ-ի համախոհներն ու ասում են՝ «հանկարծ ՍԴ չդիմեք», մի խումբ մարդիկ էլ հակառակն են պնդում, որ պետք է անպայման դիմել: Հարցին՝ բա ո՞նց եք ընտրել՝ ո՞ր կողմի տեսակետը պահեք՝ Մարուքյանը պատասխանեց. «Պետք է կանգնել իրավունքի կողմը: Երբ որ դիմենք, կտեսնեք, որ դա մարդու շահին է սպասարկելու, ոչ թե կարճաժամկետ ինչ-որ մեկի շահին: Այս օրերին լոբբինգ է գնում կոնկրետ անձանց շահերի սպասարկման համար: Բայց մենք հենց ձեր ասածն ենք ուզում անել, բայց Հայաստանի քաղաքական դեգրադացված համակարգն այնպիսին է, որ անպայման քեզ ուզում են այնպես անեն, որ դու ինչ-որ մեկի շահին ծառայես: Պիտի պետության, ժողովրդի շահին ծառայել, որ որեւէ քաղաքական մեծամասնություն այլեւս նման բան չանի»:

Դիտարկմանը, որ տեսնում ենք, որ սա քաղաքական դաշտ չի, քաղաքական առեւտրի դաշտ է՝ Մարուքյանը պատասխանեց. «Մենք այդ առեւտրի մեջ չենք մտնում, որ մտնեինք, պիտի այդ երկուսից մեկն անեինք: Մենք այդ երկուսից մեկը չենք անում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ». «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ՖԲ իր էջում պարզաբանել է. «Քննարկվող գործը կասեցվել էր Վենետիկի հանձնաժողովի եւ ՄԻԵԴ-ի կարծիքին ուղարկելու առթիվ։ Ուրբաթ օրը ՍԴ-ն պաշտոնապես ստացել է վերջին եզրակացությունը Վենետիկից։ Մեր օրենսդրությունը պահանջում է, որպեսզի անմիջապես վերսկսվի կասեցված գործի վարույթը, երբ վերացել է կասեցման հիմքը։ Ակնհայտ է, որ Վենետիկի եզրակացության ստացմամբ վերացավ կասեցման հիմքը։ Դատարանն այլ բան չէր կարող անել, քան հաջորդ աշխատանքային օրը գործը հանել կասեցումից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930