Երեկ՝ 2020 թ. հունիսի 25-ին, Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամներ Արա Պապյանը, Գարեգին Չուգասզյանը և Ժիրայր Սէֆիլյանը հանդիպեցին Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիի և այլ պատասխանատու դիվանագետների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային քաղաքական, տնտեսական, էներգետիկ, երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության և այլ ոլորտների՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպումները շարունակական դարձնելու վերաբերյալ։
Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ