Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն իր դիմումի թղթային տարբերակը ներկայացրեց ՍԴ

Հունիս 26,2020 13:37

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Շաքե Իսայանն այսօր Սահմանադրական դատարան են հանձնել ԲՀԿ դիմումի թղթային տարբերակը: Հիշեցնենք, ԲՀԿ-ն վիճարկում է Սահմանադրությունը փոփոխելու մասին ԱԺ կողմից ընդունված նախագծի սահմանադրականությունը:

Լրագրողների հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ երեկ դիմումի էլեկտրոնային տարբերակը`26 պատգամավորի ստորագրությամբ, ուղարկել Սահմանադրական դատարան. «Այսօր արդեն թղթային տարբերակը հանձնեցինք ՍԴ աշխատակազմի ղեկավարին: Էդգար Ղազարյանն ասաց, որ կան աշխատակարգեր, հարցը կքննվի եւ որոշում կկայացվի՝ այն վարույթ ընդունվո՞ւմ է, թե՞ ոչ»: Դիմումը վարույթ ընդունելու համար ՍԴ-ն ունի 15 օր ժամանակ:

ԲՀԿ-ի դիմումի տակ 26 ստորագրություն է, երեկվանից իշխանական ճամբարից պնդումներ են հնչում, որ անհրաժեշտ է 27 ստորագրություն: «Եկեք ոչ ես գնահատական տամ՝ իրավաչափ է, թե՝ ոչ, ոչ էլ իշխանական նախարարները, ովքեր իրենց գործը թողած, երեկ դարձել էին Էյնշտեյնն ու մաթեմատիկական հաշվարկներ էին անում: ՍԴ-ն կորոշի՝ վարույթ ընդունո՞ւմ է, թե՞ ոչ»,-լրագրողների դիտարկումներին այսպես արձագանքեց Նաիրա Զոհրաբյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930