Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ, ՀՅԴ-ին եւ ԲՀԿ-ին ձայն տված 200 000 քաղաքացուն Փաշինյանն ուղերձ է հղում Սիբիր քշելո՞ւ». Շարմազանով

Հունիս 26,2020 13:10

«Սա ուղերձ է հասարակությանը եւ միջազգային հանրությանն առ այն, որ Հայաստանում ժողովրդավարությունը մահացած է, որ ՀՀ-ում կա դիկտատոր, որը կարեւորում է ոչ թե ընտրություններն ու ժողովրդի կամքը, այլ միայն իր կամքը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով երեկ ԱԺ նիստում վարչապետի արտահայտած հետեւյալ համոզմունքին՝ «Հաջորդ խորհրդարանում տեղ են ունենալու միայն այն ուժերը, որոնք 2018թ.-ին պաշտպանել են ժողովրդական հեղափոխության արժեքները»:

Հիշեցնենք, որ 2014-ի ապրիլին էլ դեռեւս Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էր հայտարարել. «Եթե որևէ մեկը գալիք տարիների ընթացքում հավակնում է նախագահի կամ վարչապետի պաշտոնին, ապա այդ ճանապարհն անցնում է Մելիք-Ադամյան փողոցով»:

Էդուարդ Շարմազանովն այժմ հարցադրում արեց. «Վարչապետն ի՞նչ է պատրաստվում անել այն 200 000 քաղաքացիների հետ, որոնք ձայն են տվել ՀՀԿ-ին, «Բարգավաճ Հայաստանին» եւ ՀՅԴ-ին: 60 000 ձայն մենք ենք ստացել, 40 000՝ ՀՅԴ-ն, 100 000՝ ԲՀԿ-ն: Այդ 200 000 քաղաքացուն նա ուղերձ է հղում Սիբիր քշելո՞ւ, թե՞ ձերբակալելու: Այդ 200 000 քաղաքացուն, որոնք ընտրել են այն ուժերին, որոնք այսօր համամիտ չեն Փաշինյանի քաղաքականության հետ, բոլշեւիկների նման անվանի ժողովրդի թշնամի ու վագոններով քշի Սիբի՞ր: Սա հակաժողովրդավարական, հակապետական հայտարարություն է եւ վերջ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930