Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիասթափեցնեմ Փաշինյանին. ՀՀ-ում խորհրդարանը ձեւավորում է ժողովուրդը, եւ ոչ թե ինքը». Արսեն Բաբայան

Հունիս 26,2020 12:50

«Սա մեծամտության գագաթնակետն է: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը կարծում է, թե ինքն է որոշելու, թե ապագայում որ քաղաքական ուժերն են տեղ գտնելու խորհրդարանում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ նիստում վարչապետի արտահայտած հետեւյալ համոզմունքին՝ «հաջորդ խորհրդարանում տեղ են ունենալու միայն այն ուժերը, որոնք 2018թ.-ին պաշտպանել են ժողովրդական հեղափոխության արժեքները»:

«Պետք է հիասթափեցնեմ Նիկոլ Փաշինյանին: ՀՀ-ում խորհրդարանը ձեւավորում է ժողովուրդը, եւ ոչ թե Նիկոլ Փաշինյանը»,-շեշտեց Արսեն Բաբայանը:

Ինչ վերաբերում է Փաշինյանի այն խոսքին, որ «քաղաքական դաշտը բարեփոխվում է, եւ կուլիսներից մարիոնետների նման կառավարվող եւ մարիոնետների կառավարող ուժերը քաղաքական դաշտում այլեւս տեղ չեն ունենալու», Արսեն Բաբայանը նշեց. «Կարծում եմ՝ հենց իրենց կուսակցությանը նկատի ունի, որովհետեւ այն միակ կուսակցությունն է ՀՀ-ում, որը նախ գողացավ ժողովրդի հեղափոխությունը՝ այդպիսով այն ավարտին չհասցնելով, եւ հետո դավաճանեց այն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930