Լրահոս
Օրվա լրահոսը

Ին­չո՞ւ պետք է կա­ռա­վա­րու­թյու­նն այն­քան սեղ­մի օ­ղա­կը, որ մար­դը ստիպ­ված լի­նի վա­ճա­ռե­լ իր բնա­կա­րա­նը, այն էլ այն դեպ­քում, որ այդ բնա­կա­րա­նը նո­րան­կախ Հա­յաս­տա­նի որևէ կա­ռա­վա­րու­թյուն չի հատ­կաց­րել նրան. «Իրատես»

Հունիս 26,2020 12:45

Ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րու­թյան մտ­քի փայ­լա­տա­կու­մը ծանր կնս­տի ժո­ղովր­դի վրա։ Կա­ռա­վա­րու­թյու­նը ո­րո­շեց բարձ­րաց­նել գույ­քա­հար­կը, բայց ինչ­պե՞ս, ե­թե հար­կա­յին օ­րենս­գր­քով հար­կեր բարձ­րաց­նե­լու ռազ­մա­վա­րու­թյու­նը չի խրա­խուս­վում։

Հի­շեց­նենք, որ ճո­խու­թյան հար­կը լիո­վին թույլ է տա­լիս հար­կել տե­սա­նե­լի հարս­տու­թյու­նը, և այդ տե­սա­նե­լի ու ան­գամ ան­տե­սա­նե­լի հա­րուստ­նե­րի տե­ղը շատ լավ գի­տի պե­տու­թյու­նը։ Բայց ոչ, կա­ռա­վա­րու­թյու­նը հարս­տու­թյուն ու ճո­խու­թյուն է հա­մա­րում նաև ինչ­պես քա­ղա­քի կենտ­րո­նում, այն­պես էլ ծայ­րա­մա­սե­րում Խոր­հր­դա­յին Միու­թյան ժա­մա­նակ­նե­րից ամ­րագր­ված ժա­ռան­գու­թյու­նը, և այս­տեղ լուրջ խն­դիր­ներ են ա­ռա­ջա­նա­լու։

Ե­թե շեն­քը կա­ռուց­վել է, ա­սենք, 1975-ին, քա­ղա­քա­ցին ծն­վել է այդ տա­նը, և հի­մա նրա ե­րե­խա­ներն են ապ­րում այդ­տեղ, ըն­տա­նիքն էլ մի­ջին աշ­խա­տա­վար­ձով է ապ­րում՝ ի՞նչ շքե­ղու­թյան և հարս­տու­թյան մա­սին է այս դեպ­քում խոս­քը։ Թե՞ պե­տու­թյու­նը նպա­տա­կադր­ված ու­զում է այդ մարդ­կանց «աք­սո­րել» ի­րենց տնե­րից, քա­նի որ վեր­ջին­ներս ճա­րա­հա­տյալ վա­ճա­ռե­լու են ի­րենց բնա­կա­րան­նե­րը, տե­ղա­փոխ­վե­լու ծայ­րա­մա­սեր, որ­տե­ղի բնա­կա­րան­նե­րի գույ­քա­հար­կը հա­մե­մա­տա­բար ցածր կլի­նի։ Իսկ ո՞վ կգա ապ­րե­լու կենտ­րո­նում, գու­ցե օ­տա­րազ­գի հա­րուստ­նե՞­րը, և ար­դյոք մայ­րա­քա­ղաքն այդ դեպ­քում չի՞ կորց­նի իր դեմ­քը։ Եվ վեր­ջա­պես, ին­չու՞ պետք է կա­ռա­վա­րու­թյու­նը այն­քան սեղ­մի օ­ղա­կը, որ մար­դը ստիպ­ված լի­նի վա­ճա­ռե­լու իր բնա­կա­րա­նը, այն էլ այն դեպ­քում, որ այդ բնա­կա­րա­նը նո­րան­կախ Հա­յաս­տա­նի որևէ կա­ռա­վա­րու­թյուն չի հատ­կաց­րել նրան։

Մեր իշ­խա­նու­թյուն­նե­րը սի­րում են ա­ռաջ­նորդ­վել եվ­րո­պա­կան փոր­ձով՝ մո­ռա­նա­լով, որ Եվ­րո­պան նպաս­տում է իր քա­ղա­քա­ցի­նե­րի հարս­տաց­մա­նը։ Գոր­ծա­րար­նե­րի հա­մար հարկ­ման ճկուն մե­խա­նիզմ­ներ և բազ­մա­թիվ ար­տո­նու­թյուն­ներ են գոր­ծում, եվ­րո­պա­ցու մի­ջին աշ­խա­տա­վարձն էլ հա­մե­մա­տե­լի չէ մեր մի­ջին աշ­խա­տա­վար­ձի հետ։ Ին­չու՞, ո­րով­հետև շատ լավ հաս­կա­նում են, որ ի­րենց ժո­ղովր­դի բա­րե­կե­ցու­թյու­նը ի­րենց անվ­տանգ և խա­ղաղ կա­ռա­վար­ման ե­րաշ­խիքն է։ Իսկ Հա­յաս­տա­նում ճիշտ հա­կա­ռակն է, չի հասց­նում մար­դը մեջքն ուղ­ղել մի փոքր թեթևա­ցած բե­ռից, իս­կույն գլ­խին տա­լիս են ու վեր­ջին հույ­սը կտ­րում։

Եվ այս­պես, կա­ռա­վա­րու­թյան հե­ղի­նա­կած օ­րի­նագ­ծով նա­խա­տես­վում է բարձ­րաց­նել գույ­քա­հար­կը, ինչ­պես նաև հարկ սահ­մա­նել 3 մլն դրա­մից ցածր ար­ժո­ղու­թյամբ գույ­քի վրա։ Սահ­ման­վում են ան­շարժ գույ­քի հարկ­ման նոր սանդ­ղակ­ներ, իսկ ո­րոշ գույ­քա­յին միա­վոր­նե­րի հա­մար՝ նաև նոր դրույ­քա­չա­փեր։ Վե­րաց­վում է բնա­կա­րան­նե­րի և բնա­կե­լի տնե­րի մա­սով սահ­ման­ված չհարկ­վող շե­մը՝ բնա­կա­րան­նե­րի մա­սով մինչև 10 մլն, բնա­կե­լի տնե­րի մա­սով` մինչև 7 մլն դրամ գնա­հատ­ված ար­ժեք ու­նե­ցող գույ­քա­յին միա­վոր­նե­րի հա­մար սահ­մա­նե­լով 0,05 % հարկ­ման դրույ­քա­չափ։ Հար­կա­յին բե­ռի կտ­րուկ ա­ճը կան­խե­լու հա­մար նոր հա­մա­կար­գին ան­ցում է կա­տար­վե­լու 4 տար­վա ըն­թաց­քում։ Ըստ այդմ 2021-ին վճար­ման են­թա­կա կլի­նի ան­շարժ գույ­քի նոր ար­ժե­քի և նոր դրույ­քա­չա­փե­րի հի­ման վրա հաշ­վարկ­ված հար­կի 25 %-ը։ 2022-ին՝ 50 %-ը, 2023-ին՝ 70 %-ը, և նոր հա­մա­կար­գը ամ­բող­ջու­թյամբ կներ­դր­վի 2024-ից։ Սա փաս­տում է այն մա­սին, որ որ­քան էլ կա­ռա­վա­րու­թյու­նը փոր­ձի հա­մո­զել, թե գույ­քա­հար­կի բարձ­րաց­ման աս­տի­ճա­նա­կան մո­տե­ցու­մը նպա­տակ ու­նի մեղ­մե­լու հար­կա­յին բե­ռը, այ­նու­հան­դերձ այն լի­նե­լու է զգա­լի և մեծ, քա­նի որ հիմ­նա­վոր­ման մեջ աս­վում է. «Հար­կա­յին բե­ռի կտ­րուկ ա­ճը կան­խե­լու հա­մար»։ Ի դեպ, ա­ռա­ջարկ­վող բա­րե­փո­խում­նե­րի ար­դյուն­քում ակն­կալ­վում է բարձ­րաց­նել նաև տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի ֆի­նան­սա­կան կա­յու­նու­թյան ու ֆի­նան­սա­կան ան­կա­խու­թյան մա­կար­դա­կը, իսկ սա նշա­նա­կում է, որ քա­ղա­քա­ցին աշ­խա­տե­լու է կամ, ա­վե­լի ճիշտ կլի­նի ա­սել, «դա­ռը դա­տե­լու, դա­տարկ նս­տե­լու է», որ­պես­զի տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի աշ­խա­տա­կից­նե­րը հարս­տա­նան։ Չի բա­ցառ­վում, որ վեր­ջին­նե­րիս աշ­խա­տա­վար­ձե­րը և պարգևատ­րում­նե­րը 2024-ին հաս­նեն եվ­րո­պա­կան ստան­դարտ­նե­րին։

Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930