Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը չի ներառվել երկրների ցանկում, որոնց քաղաքացիները սահմանների բացումից հետո կկարողանան մուտք գործել ԵՄ տարածք

Հունիս 26,2020 12:20

Բրյուսելում պաշտոնյաները քննարկում են, թե որ երկրների քաղաքացիները կկարողանան հուլիսի 1-ից` միջազգային արտաքին սահմանները բացելուց հետո, մուտք գործել Եվրամիության տարածք: Ինչպես հաղորդում է Euronews-ը` վկայակոչելով իր անանուն աղբյուրներին, կա երկու ցուցակ, մեկը` այն երկրներն են, որոնց քաղաքացիները կկարողանան մուտք գործել ԵՄ տարածք, իսկ մյուսը` արգելված երկրների ցանկն է:

Ըստ տեղեկության` Եվրամիության տարածք կկարողանան մուտք գործել հետևյալ երկրների քաղաքացիները` Վատիկան, Մոնակո, Չեռնոգորիա, Անդորրա, Սերբիա, Բոսնիա և Հերցեգովինա, Ուկրաինա, Ալբանիա, Թուրքիա, Կոսովո, Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն, Թուրքմենստան, Վիետնամ, Չինաստան, Թաիլանդ, Մյանմար, Մոնղոլիա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Վրաստան, Բութան, Լիբանան, Ինդոնեզիա, Ուզբեկստան, Հնդկաստան, Տաջիկստան, Ղազախստան, Պալաու, Նոր Զելանդիա, Ավստրալիա, Դոմինիկյան Հանրապետություն, Ուրուգվայ, Ճամայկա, Կուբա, Գայանա, Վենեսուելա, Նիկարագուա, Կոստա Ռիկա, Կանադա, Անգոլա, Թունիս, Նամիբիա, Ուգանդա, Մոզամբիկ, Մավրիտանիա, Զամբիա, Ուգանդա, Եթովպիա, Մարոկկո, Ալժիր, Եգիպտոս:

Այսպիսով, Հայաստանը չի ներառվել երկրների ցանկում, որոնց քաղաքացիները սահմանների բացումից հետո կկարողանան մուտք գործել ԵՄ տարածք:

Բացի այդ նշվում է, որ ցուցակն արդեն իսկ հարուցել է հակասություններ այն բանից հետո, երբ աղբյուրները պարզել են, որ կորոնավիրուսի հետևանքով ամենատուժած երկրներից մեկը` Միացյալ Նահանգները, որտեղ հիվանդության հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 2,4 միլիոնը, գտնվում է արգելված երկրների ցուցակում:

Տեղեկության համաձայն` տարաձայնություն կա նաև այն առումով, թե որքան վստահելի են կորոնավիրուսի վիճակագրական տվյալները, որոնք ստացվում են տարբեր երկրներից։

Կորոնավիրուսի վիճակով պայմանավորված՝ ցանկից դուրս է մնացել Բրազիլիան, Կատարը, ԱՄՆ-ը և Ռուսաստանը։

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930