ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության ատենապետ Արգիշտի Գեւորգյանը ՖԲ ուղիղ եթերում ներկայացրել է գիշերը Սահմանադրական դատարանի առջեւ իրականացված բողոքի գործողության մասին. «Սահմանադրական դատարանը զավթված է։ Հայաստանում տապալվել է սահմանադրական կարգը»,- նշել է Արգիշտի Գեւորգյանը: Բողոքի գործողության մասնակիցները «Զավթված է» գրություններ են փակցրել ՍԴ շենքի վրա:
«Այն սկզբունքը, որ պետք է լինեն գործադիր, օրենսդիր և դատական մարմիններ և հակակշռեն իրար, խախտված է։ Գործող իշխանությունները ամեն կերպ գնացին ՍԴ-ն սեփականաշնորհելու ուղով», – ասել է նա:
https://www.facebook.com/argishtihay/videos/4556607464364890/