Լրահոս
Օրվա լրահոսը

Դեժավյուի տպավորություն՝ Նիկոլ Փաշինյանի ելույթի եւ «Մելիք-Ադամյան փողոցով անցնելու» հետ կապված. «Փաստ»

Հունիս 26,2020 11:04

Երբ իշխանություններին մեղադրում են ատելություն և չարություն սերմանելու մեջ, հակադարձում են, թե իրենք «սիրո ու համերաշխության» արժեքներ կրողներ են: Այնինչ, միայն երեկվա ելույթում Փաշինյանը «հաջողացրեց» անվանարկել իր քաղաքական մրցակիցներին, ընդդիմախոսներին՝ նրանց որակելով «քաղաքական դիակներ», «քաղաքական բացիլներ» և «հռետորական» հարց ուղղելով, թե «որտեղ են հայտնվելու այդ ուժերը և, ամենակարևորը, ինչ ԴԻՐՔՈՎ»:

Սակայն այս ամենը նորություն չէ: Ամենաուշագրավը վարչապետի «կանխատեսումն» էր, թե հաջորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարանում կհայտնվեն այն ուժերը, որոնք պաշտպանում են 2018 թ. հեղափոխության արժեքները, որևէ այլ ուժ տեղ չի ունենալու: Սա ցույց է տալիս, որ տեղեկությունները, թե Փաշինյանը ձեռնամուխ է եղել գրպանային, մերձհեղափոխական ընդդիմության և իր երազանքի անընդդիմադիր քաղաքական դաշտի ձևավորմանը, իրականություն են:

Բայց մի կողմ դնենք դեժավյուի տպավորությունը «Մելիք-Ադամյան փողոցով անցնելու» հետ կապված, մի կողմ դնենք նաև այն, որ նշյալ «արժեքները» չափազանց հարաբերական են, որ, այսպես կոչված, «հեղափոխական արժեքները» իշխանությունները վաղուց հենց իրենք չեն պահպանում, որ իշխող ուժի որդեգրած «արժեքները» մեծամասամբ ընդունելի չեն հանրության կողմից: Շատ ավելի էական է, թե ո՞ւմ անունից է նման կանխորոշում անում Փաշինյանը: Էլի՞ ժողովրդի:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930