Լրահոս
Օրվա լրահոսը

Թոնի Բլեեր․ Անընդունելի կլինի մեղմացումները սխալ կատարելը

Հունիս 26,2020 00:12

«Կորոնավիրուսի վերաբերյալ քաղաքականության մշակման գլխավոր դիլեման այն է, որ այն բավարար լուրջ է, որ գիտես, որ չես ուզում դա»,- հինգշաբթի Reuters-ի կազմակերպած քննարկման ընթացքում ասաց Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը՝ նշելով, որ հանրության շրջանում ագրեսիվություն կա Չինաստանի նկատմամբ։

Նրա կարծիքով՝ նրանք, ովքեր ճիշտ կկատարեն կարանտինի մեղմացումները, նրանք են, ովքեր հասկանում են, որ պետք է անել դա և գիտակցում են, որ որոշ ժամանակ ապրելու են այդ հիվանդության հետ

Թոնիի Բլեերը նշեց, որ կողմնակից է այն կառավարություններին, որոնք համավարակին արագ և արդյունավետ են արձագանքել՝ արագ են փակել երկիրը, զանգվածային թեստավորումներ են կատարել, արգելափակումը մեղմացրել են հնարավորինս արագ։ Հարցին, թե ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան այդ ցանկո՞ւմ չեն, նա պատասխանեց, որ Մեծ Բրիտանիան արագ չի արձագանքել համավարակին։ Իսկ այժմ երկրին պակասում է զանգվածային թեստավորումներ կատարելը, քանի որ երբ դպրոցները և բիզնեսները բացվեն, բռնկումները անխուսափելի կլինեն, պետք է ամեն բան իր տեղում լինի, որ  հնարավոր կլինի այդ բռնկումներին արագ արձագանքել։

Հարցին, թե Մեծ Բրիտանիայում 40 000-ից ավել մահ է գրանցվել, եթե ինքը լիներ վարչապետ, արդյոք հրաժարական կտա՞ր կամ կմտածե՞ր հրաժարականի մասին։ Թոնի Բլեերը պատասխանեց, որ հիասթափված և մտահոգ կլիներ․ «Հետո ժամանակ կլինի՝ հետ գնալու և տեսնելու, թե ինչ պետք է այլ կերպ կամ ավելի լավ արվեր։ Բայց կարծում եմ՝ հավանականությունը Բրիտանիայի պես աշխարհի համար բաց երկրի համար միշտ էլ մեծ է։ Ես ավելի շատ ցավում եմ արգելափակման ընթացքում խնդիրների համար, քանի որ հիվանդության մասին անորոշությունը շատ էր, թե ի՞նչ է դա և ի՞նչ է պետք։ Այնպես, որ ես շատ լավ եմ հասկանում։ Այս պահին անընդունելի կլինի մեղմացումները սխալ կատարելը»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930