Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) նախագահ, ՄՕԿ-ի անդամ Նենադ Լալովիչը հերքել է միջազգային լրատվամիջոցներով տարածված լուրը, թե հունահռոմեական ոճի ըմբշամարտն ամենայն հավանականությամբ չի ընդգրկվի 2024 թվականին Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ծրագիր:
Այս թեման ՄՕԿ-ում քննության առարկա դարձել էր ավելի վաղ այն պատճառով, որ մարզաձեւը կորցրել էր դիտարժանությունը, իսկ մրցավարությունը՝ անաչառությունը: Սակայն 2013 թվականին Նենադ Լալովիչի ղեկավարությամբ հունահռոմեական ըմբշամարտում կատարված բարեփոխումները մարզաձեւին հնարավորություն ընձեռեցին մնալ օլիմպիական խաղերի ծրագրում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ