«Ամերիկայի ձայն». Աշխարհում արձանագրվում են կորոնավիրուսային նոր դեպքեր, որոնք մտահոգությունների առիթ են տալիս: Այս շաբաթ աշխարհում վարակված մարդկանց թիվը գերազանցել է ինը միլիոնը: Մասնագետները քննարկում են, թե որոնք են վիրուսի նոր տարածման պատճառները՝ ճանապարհորդությունը, թե ասիմպտոմատիկ հիվանդները
Չինաստանում Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավարը չի բացառել է, որ կորոնավիրուսի ասիմպտոմիկ դեպքեր եղել են առաջին պաշտոնական դեպքերի արձանագրումից շատ ավելի վաղ:
Անցած ուրբաթ Պեկինում գրանցվել են 25 նոր դեպքեր ընդհանուր գրանցված 32 դեպքերից, որոնցից 4-ը արձանագրվել է արտասահմանից ժամանած չինացիների մոտ:
Այս փաստը քննարկման առարկա է դարձել Չինաստանի բժիշկների շրջանում, թե արդյոք կորոնավիրուսն ունի եվրոպական հետք:
Կարդացեք նաև
Չինաստանի պաշտոնյաներն ասում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վիրուսի տարածումը հնարավոր եղավ դանդաղեցնել: Հունիսի սկզբներից վարակված մարդկանց թիվը ավելի քան 200 է:
Եվրոպայում Գերմանիան նույնպես արձանագրել է դեպքերի աճ՝ կապված մսամթերքի արտադրամասում ավելի քան 1500 մարդկանց վարակման դեպքի հետ:
Այստեղ նոր սահմանափակումներ են կիրառվել մինչև հունիսի վերջը: Գերմանական Կարմիր խաչի աշխատակիցները երեքշաբթի օրը թեստավորումներ են իրականացրել Գյութերսլո քաղաքում:
Նոր Զելանդիայում պաշտոնական աղբյուրները հաղորդել են, որ երկրում արձանագրվել է կորոնավիրուսի երկու դեպք երկու կանանց մոտ, ովքեր այստեղ են եկել Լոնդոնից:
«Սա մարտահրավեր է բոլոր երկրների համար, և ես կարծում եմ, որ Հարավային Կորեան մյուս երկրների հետ միասին ցույց է տալիս, որ նույնիսկ այն ժամանակ, երբ դեպքերը զգալիորեն նվազում են, պետք է ունենալ հանրային առողջության վերահսկողության հզոր համակարգ և հանրային առողջապահության ենթակառուցվածքներ»,- ասում է ԱՀԿ-ն արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար Մայք Ռայանը:
Այս շաբաթ գլոբալ առումով վարակված մարդկանց թիվը գերազանցել է ինը միլիոնը, երբ Բրազիլիան և Հնդկաստանը տառապում են համաճարակից, այլ երկրներում, ներառյալ Միացյալ Նահանգների որոշ հատվածներում` արձանագրվում կորոնավիրուսի դեպքերի աճ: