Լրահոս
Օրվա լրահոսը

Մոռացի՛ր, որ դու կորոշես, թե Հայաստանում որ ուժերը կլինեն իշխանություն կամ ընդդիմություն. Իշխան Սաղաթելյան

Հունիս 25,2020 23:40

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական ելույթն ունեցավ Ազգային Ժողովում և հերթական կոպիտ քաղաքական սխալը թույլ տվեց: Նա՝ արդեն ավանդական դարձած թեմաներով հերթական միտինգն արեց:

Բոլոր ասպարեզներում ձախողած կառավարության աշխատանքների մասին խոսելու փոխարեն՝ նա հերթական անգամ փորձեց իր մեղքը բարդել այլոց վրա: Այս անգամ, սակայն, ոչ միայն անցյալից խոսեց` իր ճաշակով ներկայացնելով այն, այլ փորձեց իր քմահաճույքով ձևավորել ապագան` ձեռքի հետ որոշելով, թե ով է ապագայում լինելու Հայաստանի քաղաքական դաշտում:

Մի բան, բայց ճիշտ ասեց. ապագայում չեն լինելու նրանք, ովքեր դավաճանեցին երկու տարի առաջ փողոց դուրս եկած մարդկանց պահանջներին, ովքեր մարդկանց հույսերի վրա եկան իշխանության ու հուսախաբ արեցին այդ մարդկանց, ովքեր այսօր երկիրն ու ժողովրդին թողել են միայնակ համավարակի դեմ ու զբաղված են սահմանադրական կարգը տապալելով իրենց իշխանության պահապանմամբ:

Մոռացի՛ր, որ դու կորոշես, թե Հայաստանում որ ուժերը կլինեն իշխանություն կամ ընդդիմություն՝ դա ՀՀ քաղաքացու անքակտելի իրավունքն է։
Վստահ եմ, որ վաղվա Հայաստանում չի լինելու հենց ինքը` Նիկոլ Փաշինյանը, որովհետև հե՛նց նա է հեռացել ժողովրդային շարժման պահանջներից: Հայաստանում պետք ձևավորվի նոր որակի իշխանություն, որն այդ պահանջները իրականություն կդարձնի։
Դաշնակցությունը վճռական քայլում է դեպի ապագա, իսկ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը այլևս անցյալ են»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930