Ֆուտբոլի Հայաստանի եւ Ալբանիայի ֆեդերացիաները պայմանավորվել են ազգային հավաքականների միջեւ ընկերական խաղ անցկացնել: Ըստ ՀՖՖ պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության, այդ հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 7-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Վիճակագրությունն ասում է, որ Հայաստանի եւ Ալբանիայի ընտրանիները մինչ այժմ հանդիպել են հինգ անգամ, որոնցից մեկում հաջողությունն ուղեկցել է մեզ, երեքում՝ ալբանացիներին եւ մեկ հանդիպում էլ ավարտվել է ոչ-ոքի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ