Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀԿ ներկայացուցիչ․ Մշակում ենք միջոցառումների փաթեթ Հայաստանի համար

Հունիս 25,2020 22:55

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի հատուկ խորհրդական և Լատվիայում ԱՀԿ ներկայացուցիչ Միշել Թիերենը, որը մեկ շաբաթ գտնվել էր Երևանում, լրագրողների հետ առցանց հանդիպման ընթացքում ասաց, որ Հայաստանի իրավիճակը եզակի է տարածաշրջանում, և դեռ կորոնավիրուսի կորը իր գագաթնակետին չի հասել։

Միշել Թիերենի խոսքերով պատվիրակության՝ Հայաստան գալու պատճառներից մեկն այն էր, որ երկրորդ արգելափակման կարիքը կարող է առաջանալ։

Նա ընդգծեց, որ այս պահին իրենք մշակում են միջոցառումների փաթեթ Հայաստանի համար․ «Մենք ունենք գիտելիքներ այլ երկրների փորձից և կարող ենք այսպիսի փաթեթը գործարկել։ Բայց դա չի նշանակում, որ կան նախապայմաններ, որոնց շուրջ չենք կարող բանակցել։ Այս փաթեթի բացարձակ կարևոր նախապայմաններն են թեստավորումը, վերահսկումը, մեկուսացումը, ֆիզիկական հեռավորությունը։ Հարկադրանքը և ենթարկումը մի փոքր դժվար են Հայաստանում։ Առաջարկներ են արվել հասարակությանը՝ կրել դիմակներ և կատարել նման միջոցառումներ»։

Միշել Թիերենը ասաց, որ պատվիրակությանը ընդունել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Մենք փոխանցել ենք ուղերձը և ասել ենք՝ տեսեք, մենք ինչ-որ մի բան ենք մշակել, որը բնակչությանը վնաս չի հասցնի։ Հայաստանի մասին կանխատեսումները կրիտիկական են, կորը բարձրանում է։ Երբ ես այցելում էի հիվանդանոցներ և լաբորատորիաներ, առողջապահական համակարգը գործում է իր կրիտիկական սահմաններում, բայց դրա միջով կանցնի գործընկերների ինտենսիվ օգնությամբ, և քանի որ կառավարությունը չափազանց մոբիլիզացված է»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930