Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀԿ ներկայացուցիչ․ Պետք է պատրաստվենք աշնան համար

Հունիս 25,2020 22:15

«Երբ կորոնավիրուսը կարող է հանդիպել սեզոնային գրիպի, թոքաբորբի, նաև այլ հիվանդությունների»

«Շատ երկրներում դեռ կորոնավիրուսի առաջին ալիքն է»,- լրագրողների հետ առցանց հանդիպման ընթացքում ասաց Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Քլուգը։

Նա նշեց, որ կանխատեսում են, որ կորոնավիրուսով վարակման դեպքերը երկրների մեծ մասում կնվազեն․ «Բայց մենք իսկապես պետք է պատրաստվենք աշնան համար, երբ կորոնավիրուսը կարող է հանդիպել սեզոնային գրիպի, թոքաբորբի, նաև այլ հիվանդությունների։ Ամեն դեպքում, վիրուսը դեռ ակտիվորեն շրջանառվում է մեր համայնքներում, բայց դեռ արդյունավետ բուժում չկա, չկա դեռ արդյունավետ պատվաստանյութ»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930