«Համավարակը շարունակում է թափ հավաքել՝ նոր ռեկորդային թվով, որը գրանցվել է կիրակի օրը՝ 183 000 հաստատված դեպք 24 ժամում»,- լրագրողների հետ առցանց հանդիպման ընթացքում ասաց Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Քլուգը։
Գտնել, մեկուսացնել, թեստավորել, հոգ տանել յուրաքանչյուր դեպքի համար, գտնել և մեկուսացնել բոլոր կոնտակտավոր անձանց, այստեղ, ըստ նրա, թվային տեխնոլոգիաները մեծ դեր կարող են ունենալ։ Սակայն, դրանք խնդրահարույց են տեղեկատվության պաշտպանության գործում․ «Այստեղ ես կցանկանայի փոխանցել երեք ուղերձ։ Առաջինը՝ թվայնացվեք, բայց արեք դա իմաստուն ձևով։ Թվայնացումը օգնում է առողջապահական համակարգին հասցնել հիմնական բժշկական օգնությունը, մասնավորապես՝ արտակարգ իրավիճակների ժամանակ։ Բայց ինտեգրումը պետք է զգուշորեն և իմաստուն կազմակերպել՝ համագործակցելով հասարակության և հիվանդների հետ։ Երկրորդը՝ ամենը վստահության մասին է։ Թվային գործիքները պետք է հիմնվեն հասարակության վստահության վրա։
Միջամտությունները պետք է հաշվի առնեն անհատների և նրանց տվյալների գաղտնիությունը և անվտանգությունը։ Մարդու և գենդերային հիմնական իրավունքները պետք է պահպանվեն թվային միջավայրերում։ Երրորդը՝ մենք մեզ չենք կարող թույլ տալ մարդկանց, որոնք իրենց չեն կարող թույլ տալ թվային առողջություն։ Ոչ բոլոր սոցիալական խմբերը հավասարապես կարող են օգտագործել թվային տեխնոլոգիաների ներուժը վիրուսի դեմ պայքարում»։
https://www.facebook.com/WHOEurope/videos/272567043956420/
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ