Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ՀՔԾ պետին չեմ վիրավորել, պարզապես իրերը կոչել եմ իրենց անուններով». Ալեքսանդր Ազարյան. «Փաստինֆո»

Հունիս 25,2020 20:10

Ես ՀՔԾ պետին չեմ վիրավորել, պարզապես իրերը կոչել եմ իրենց անուններով։ Այս մասին ԲԴԽ նիստին հայտարարել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։

Ըստ նրա՝ իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար հիմք է հանդիսացել ՀՔԾ պետի կողմից ներկայացված 10 էջից բաղկացած հաղորդումը՝ նշելով, որ ներկայացվածն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը։ Ընդ որում՝ իր բարձրացրած հարցը, թե ինչու նախարարը կարգապահական վարույթ հարուցելու որոշմամբ նախապատմությունը տվել է ՀՔԾ պետի հաղորդման մեջ նշված և իրականությանը չհամապատասխանող տվյալներին, մնացել է անպատասխան։

«Նշված հանգամանքն իմ կարծիքով վկայում է այն մասին, որ իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դրությամբ պարոն նախարարն, այնուամենայնիվ, դատական նիստի ձայնագրությանը ծանոթ չի եղել և վստահել է Հատուկ քննչական ծառայության պետին, իսկ այն, որ ՀՔԾ պետն իմ նկատմամբ հաղորդում ներկայացնելու պահի դրությամբ 2020թ. մարտի 5-ի դատական ձայնագրությանը ծանոթ չի եղել, դա կասկած չի հարուցում, համոզվելու համար բավական է ունկնդրել նշված դատական նիստի ձայնագրությունը»,- ասաց Ազարյանը՝ նշելով, որ հաղորդման մեջ նշված պարբերությունը բառացի և տառացի արտատպված է նշված գործով դատախազի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունից։

«Փաստորեն ստացվում է, որ ՀՔԾ պետը վստահել է դատախազին, իսկ պարոն նախարարը՝ ՀՔԾ պետին»,- նշեց Ազարյանը։

Անդրադառնալով՝ իր կողմից հնչեցված արտահայտությանը, Ազարյանն ասաց, որ իրեն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել այն հիմքով, որ ինքը կանխակալ վերաբերմունք ունի ՀՔԾ-ի նկատմամբ, քանի որ նախկինում կայացրել է այդ ծառայության դիրքորոշմանը հակառակ ութ դատական ակտ։ Ազարյանը նշեց, որ իր կողմից կայացված ութ դատական ակտերը մտել են օրինական ուժի մեջ, ինչը վկայում է ոչ թե ՀՔԾ-ի նկատմամբ իր կողմնակալության մասին, այլ՝ կոնկրետ գործերով ՀՔԾ ոչ օբյեկտիվ դիրքորոշումների, քննիչների վատ աշխատանքի մասին։

«Կրկնելով, որ նշված բոլոր դատական ակտերը մտել են օրինական ուժի մեջ, ասել եմ, որ հույս ունեմ, որ քննիչը չի իջնի ՀՔԾ պետի մակարդակին և չի վիճարկի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի օրինականությունը»,- ասաց Ազարյանը՝ ավելացնելով, որ ինքը ՀՔԾ պետին չի վիրավորել, այլ իրերն է կոչել իրենց անուններով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930