Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուստամ Բադասյան. «Ժողովուրդ ջան, չկա չենթարկվելու ձեւ»

Հունիս 25,2020 19:11

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ լրագրողի ուղղված հարցին, որ ՍԴ դատավորներից Ալվինա Գյուլումյանն ասել էր, թե նախարարի որոշումն իր համար անհասկանալի է, իսկ ընդունված օրենքը իրեն չի վերաբերվում, քանի որ տասներկու տարի անընդմեջ չի պաշտոնավարել, եւ իրեն չեն կարող աշխատանքից ազատել, հակառակ դեպքում դա կվիճարկի դատարանում, Ռուստամ Բադասյանը պատասխանեց.

«Ակնհայտ է, որ վերաբերում է իրեն, Սահմանադրության ցանկացած եղանակով փոփոխության տեքստի մեկնաբանումը, որն այսօր հրապարակվել է, բերում է մեկ եզրահանգման, որ տարածվում է՝ թե անդամի, թե դատավորի պաշտոնում ընդհանուր տեւողությամբ տասներկու տարի պաշտոնավարած անձանց»:

Արդարադատության նախարարը խոսելով վիճարկման եւ իրավունքների պաշտպանության մասին՝ ասաց. «Ցանկացած անձ, այդ թվում տիկին Գյուլումյանը ազատ է օգտվելու արդար դատաքննության իրավունքից»:

Նա նաեւ հավելեց. «Ինչ վերաբերում է որոշակի շրջանակների, այսպես կոչված ճնշման խղճուկ փորձերին, այդ անձանց կատարած հանցագործությունները դեռ ժամանակ առ ժամանակ կբացահայտվեն, կքննվեն արդար դատաքննության շրջանակներում: Հասարակությանն էլ բավական պարզ է, թե ում նկատի ունեմ: Որեւէ սահմանադրական կարգի տապալման մասին խոսք լինել չի կարող, որեւէ այլ հանցագործության մասին նույնպես: Ես ցավում եմ, որ որեւէ մեկը ժողովրդի իշխանության իրականացումը եւ այդ իրականացումը Ազգային Ժողովի միջոցով կարող է դիտել որպես հանցագործություն»:

Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանի այն դիտարկմանը, որ առոչինչ են իրավական ակտերը, եւ ինքը չի ցանկանում դրանց ենթարկվել, Ռուստամ Բադասյանն ասաց. «Սահմանադրական փոփոխություններ են ուժի մեջ մտնում, ցանկացած անձ պարտավոր է դրանց ենթարկվել: Ժողովուրդ ջան, չկա դրանց չենթարկվելու ձեւ: Պատկերացրեք մեկ պատահական ֆիզիկական անձ վերցնում է, փողոցով քայլելով մտնում է ՍԴ շենք, ասում է ես դատավոր եմ, ես իրականացնելու եմ արդարադատություն, ոնց եք դա պատկերացում: Դա հնարավոր չէ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930